Չորրորդ իշխանություն
From Wikipedia, the free encyclopedia
Չորրորդ իշխանություն (անգլ.՝ Fourth Estate), բառակապակցություն, որը որոշում է ինչպես մամուլը, այնպես էլ դրա ազդեցությունը սոցիումի վրա։ Ըստ պնդման, լրագրողները հասարակության մեջ ամենամեծ իշխանության կրողներն են[1]։ Այդ իշխանության գիտակցումը պետք է ուղեկցվի համեստությամբ և կարդացողի առջև պարտքի զգացումով։ Բոլոր ժամանակներում նրանք ճանաչման են հասել հստակության բարձր մակարդակով և անկողմնապահությամբ, ինչպես նաև արդար խաղի կանոններին հետևելու շնորհիվ։
Առաջին, երկրկրորդ և երրորդ իշխանություններն են օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները համապատասխանաբար[2]։ Անգլալեզու անգլ.՝ Fourth Estate տերմինը բառացի նշանակում է «չորրորդ դաս» և ակնարկ է հանդիսանում միջնադարյան եվրոպայի երեք դասերին՝ պալատականություն, հոգևորականություն և սովորական մարդիկ։
Պետք է նշել, որ «չորրորդ իշխանություն» տերմինը համարվում է լիրիկական և հսկայական ազդեցություն փոխանցվում ԶԼՄ-ից հասարակության վրա։ Մինչ այդ ԶԼՄ-ն չունի իրական իշխանություն, քանի որ իրավունք չունեն բռնի ուժով ստիպել որևէ գորոծղություն կատարել, ինչպիսին, օրինակ տուգանքի վճարումն է։