Պալու
From Wikipedia, the free encyclopedia
Պալու, պաշտոնապես հայտնի է որպես Պալու քաղաք (ինդոն.՝ Kota Palu), Կենտրոնական Սուլավեսիի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքնը։ Պալուն գտնվում է Սուլավեսիի հյուսիսարևմտյան ափին, հյուսիսում և արևմուտքում սահմանակից է Դոնգալա Ռեգենտությանը, արևելքից՝ Պարիջի Մութոնգ Ռեգենտությանը և հարավում՝ Սիգի Ռեգենտությանը։ Քաղաքի սահմանները ընդգրկում են 395,06 կմ² հողատարածք։ Ըստ 2020 թվականի Ինդոնեզիայի մարդահամարի, Պալուն ուներ 373,218 բնակչություն, ինչը այն դարձնում է կղզու երրորդ ամենաբնակեցված քաղաքը Մակասարից և Մանադոյից հետո, ըստ պաշտոնական նախահաշվարկի 2022 թվականի կեսերին բնակչության թիվը կազմել է 381,572, որը ներառում է 191,052 տղամարդ և 190,520 կին[3]։ Պալուն Կենտրոնական Սուլավեսիի ֆինանսների, կառավարության և կրթության կենտրոնն է, ինչպես նաև կղզու մի քանի խոշոր քաղաքներից մեկը։ Քաղաքը հյուրընկալում է նահանգի գլխավոր նավահանգիստը, ամենամեծ օդանավակայանը և պետական համալսարանների մեծ մասը։
Քաղաք | ||
---|---|---|
Պալու | ||
Maliu Ntuvu | ||
Երկիր | Ինդոնեզիա | |
Ներքին բաժանում | Mantikulore?[1], West Palu?[1], South Palu?[1], East Palu?[1], North Palu?[1], Tatanga?[1], Tawaeli?[1] և Ulujadi?[1] | |
Հիմնադրված է | սեպտեմբերի 27, 1978 թ. | |
Մակերես | 395,06 կմ² | |
ԲԾՄ | 118±1 մետր | |
Բնակչություն | 359 350 մարդ (2015)[2] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Պաշտոնական կայք | palukota.go.id | |
| ||
Պալուն գտնվում է Պալու ծոցում․այն ի սկզբանե փոքր գյուղատնտեսական քաղաք էր, մինչև 1953 թվականին ընտրվեց նորաստեղծ Կենտրոնական Սուլավեսի պրովենցիայի մայրաքաղաք։ Պալուն տեղակայված է Պալու-Կորո խզվածքի վրա և հաճախակի է ցնցվում երկրաշարժերից, ինչպիսին է 2018 թվականի Սուլավեսիի երկրաշարժը։ Ինդոնեզիայի աղետների կառավարման ազգային գործակալության տվյալներով՝ 2018 թվականի երկրաշարժն առաջացրել է «աշխարհում հողի բնական հեղուկացման ամենամեծ երեւույթը»[4]:Քաղաքի ենթակառուցվածքների զգալի մասը ավերվել է, իսկ մեծ հողատարածքները դարձել են անբնակելի[5],ինչը դրդել է տեղական կառավարությանը պլանավորել քաղաքը տեղափոխել ավելի ապահով վայր՝ նույն տեղում վերակառուցելու փոխարեն[6]։