Պաղեստինի ազատության կազմակերպություն
From Wikipedia, the free encyclopedia
«Պաղեստինի ազատագրման կազմակերպություն» (արաբ․՝ منظمة التحرير الفلسطينية Մունազզամաթ աթ-Թահրիր ալ-Ֆիլաստինիյյահ (օգնություն • ինֆո)), 1964 թվականին ստեղծված քաղաքական և խորհրդարանային կազմակերպություն։ ՄԱԿ-ի և ավելի քան 100 պետությունների կողմից (ում հետ ՊԱԿ-ը դիվանագիտական հարաբերություններ է պահպանում, իսկ 1974 թվականից ՄԱԿ-ում ունի դիտորդի կարգավիճակ) և ճանաչված է որպես "Պաղեստինյան ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչը"[1][2]:
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՊԱԿ (այլ կիրառումներ)
ՄԱԿ-ի և Իսրայելի կողմից ՊԱԿ-ը ահաբեկչական կազմակերպություն է համարվել մինչև 1991 թվականին տեղի ունեցած Մադրիդյան կոնֆերանսը։ 1993 թվականին ՊԱԿ-ը ճանաչել է խաղաղության մեջ Իսրայելի գոյության իրավունքը, ընդունել է ՄԱԿ Անվտանգության Խորհրդի Թիվ 242 և 338 բանաձևերը ու հրաժարվել է "բռնությունից և ահաբեկչությունից": Ի պատասխան, Իսրայելը պաշտոնապես ճանաչել ՊԱԿ-ը որպես պաղեստինյան ժողովրդի ներկայացուցիչ[3]։