Պանթեոն (Փարիզ)
եկեղեցի Ֆրանսիայում / From Wikipedia, the free encyclopedia
Պանթեոն (ֆր.՝ Panthéon, ( լսել), դասական հունարեն πάνθειον բառից, pántheion, «բոլոր աստվածների տաճար»)[5] Ֆրանսիայում Փարիզի 5-րդ շրջանում տեղակայված հուշարձան է։ Այն գտնվում է Լատինական շրջանում, Սուրբ Ժենևևիի բլրի գագաթին, Պանթեոնի հրապարակի կենտրոնում, որն անվանվել է նրա անունից։ Շենքը կառուցվել է 1758-1790 թվականներին, Ժակ Ժերմեն Սուֆլոի նախագծով և Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ի հրամանով։ Թագավորը մտադիր էր կառուցել Փարիզի հովանավոր սուրբ Սուրբ Ժենևևին նվիրված տաճար։ Սուֆլոն և Լյուդովիկոս XV-ը մահացել են մինչև եկեղեցու կառուցման ավարտը։
Տեսակ | դամբարան և եկեղեցի |
---|---|
Երկիր | Ֆրանսիա[1][2] |
Տեղագրություն | Սորբոն[2] և Փարիզի 5-րդ շրջան |
Հասցե | 75005 |
Փողոց | place du Panthéon? (28) |
Ճարտարապետական ոճ | նեոդասական ճարտարապետություն |
Բարձրություն | 83 մետր |
Անվանված է | առաքյալ |
Սպասարկող | Ազգային հուշարձանների կենտրոն |
Այցելողներ | 875 670 մարդ (2019)[3], 949 760 մարդ (2022)[3], 368 080 մարդ (2021)[3] և 223 220 մարդ (2020)[3] |
Հիմնադրված է | 1758 |
Բացված | 1781 |
Ճարտարապետ | Ժակ Ժերմեն Սուֆլո, Jean-Baptiste Rondelet?[4] և Maximilien Brébion?[4] |
Ժառանգության կարգավիճակ | դասակարգված պատմական հուշարձան[1] և դասակարգված պատմական հուշարձան[1] |
Պաշտոնական կայք |
Շինարարությունն ավարտվելուց հետո սկսվել է Ֆրանսիական հեղափոխությունը։ Ազգային հիմնադիր ժողովը 1791 թվականին քվեարկել է Սուրբ Ժենևևի եկեղեցին վերածելու ֆրանսիացի ականավոր քաղաքացիների աճյունների դամբարանի վերածելու օգտին՝ Հռոմի Պանթեոնի օրինակով, որն այս կերպ օգտագործվում էր 17-րդ դարից ի վեր։ Առաջինը Պանթեոնում ամփոփվել է հեղափոխական գործիչ Կոմս դը Միրաբոի աճյունը, չնայած մի քանի տարի անց այն հանվել է շենքից։ 19-րդ դարի ընթացքում Պանթեոնը երկու անգամ վերականգնվել է որպես եկեղեցի, մինչև Ֆրանսիայի Երրորդ Հանրապետությունը վերջնականապես որոշում է կայացրել 1881 թվականին շինության բացառիկ օգտագործումը որպես դամբարան։ 1885 թվականին 50 տարվա ընդմիջումից հետո առաջինը դամբարանում Վիկտոր Հյուգոյի աճյունն է ամփոփվել։
Պանթեոնի հաջորդական նպատակային փոփոխությունները հանգեցրել են ճակատային քանդակների փոփոխությունների և գմբեթի գագաթին մեկ խաչ, և մեկ դրոշ տեղադրելով։ Ի սկզբանե գոյություն ունեցող պատուհաններից մի քանիսը փակվել են, որպեսզի ինտերիերին ավելի մութ և թաղման մթնոլորտ հաղորդեն[6], ինչը որոշակիորեն խախտել է Գոթական տաճարի լուսավորությունն ու պայծառությունը դասական սկզբունքների հետ համատեղելու Սուֆլոյի սկզբնական մտադրությունը[7]։ Պանթեոնի ճարտարապետությունը նեոկլասիցիզմի վաղ օրինակն է, որը ամփոփվում է գմբեթով, ինչովպարտական է Դոնատո Բրամանտեին։
1851 թվականին Լեոն Ֆուկոն երկրի պտույտը ցուցադրելու համար Պանթեոնի առաստաղից կախել է ճոճանակ, որի պատճենը մինչ օրս Պանթեոնում է։ 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ 81 մարդու աճյուն (75 տղամարդ և վեց կին) տեղափոխվել է Պանթեոն[8]։ Պանթեոնում հուղակավորումների կեսից ավելին կատարվել են Նապոլեոնի Առաջին կայսրության օրոք։