![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ae/Boy_with_a_Basket_of_Fruit_by_Caravaggio.jpg/640px-Boy_with_a_Basket_of_Fruit_by_Caravaggio.jpg&w=640&q=50)
Պատանին մրգի զամբյուղով
Կարավաջոյի նկար / From Wikipedia, the free encyclopedia
Պատանին մրգի զամբյուղով, կտավ, որը վերագրվում է բարոկկոյի իտալացի վարպետ Միքելանջելո Կարավաջոյին և թվագրվում է մոտավորապես 1593 թվականով։ Ներկայումս գտնվում է Հռոմում՝ Բորգեզե պատկերասրահում։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կարավաջո[1] |
տարի | մոտ 1590[1] |
բարձրություն | 70 սանտիմետր[1] |
լայնություն | 67 սանտիմետր[1] |
ուղղություն | Italian Baroque painting? |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Բորգեզե պատկերասրահ[1] |
հավաքածու | Բորգեզե պատկերասրահ |
սեփականատեր | Ջուզեպպե Չեզարի[1], Առաքելական պալատ[1] և Շիպիոնե Բորգեզե |
հիմնական թեմա | Մարիո Միննիտի |
մասն է | Բորգեզե ժողովածու |
https://www.wga.hu/html/c/caravagg/01/03boy_ft.html, https://borghese.gallery/collection/paintings/boy-with-a-basket-of-fruit.html, https://it.borghese.gallery/collezione/quadri/fanciullo-con-canestro-di-frutta.html կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Նկարը ստեղծվել է այն ժամանակաշրջանում, երբ Կարավաջոն հարազատ Միլանից նոր էր եկել Հռոմ և պայքարում էր հռոմեական մշակույթում սեփական ուղին հարթեու համար։
Նկարի բնորդը եղել է Կարավաջոյի ընկերը՝ սիսցիլիացի նկարիչ Մարիո Միննիտին, մոտ 16 տարեկան հասակում։ Նկարը գտնվել է դ’Արպինոյի ասպետ Ջուզեպպե Չեզարիի հավաքածուում, որը 1607 թվականին զավթել էր կարդինալ Շիպիոնե Բորգեզեն։ Ուստի աշխատանքը կարող է թվագրվել այն ժամանակաշրջանով, երբ Կարավաջոն աշխատել է դ’Արպինոյի արվեստանոցում, որը Միննիտիի հետ լքել են 1594 թվականին, որպեսզի հարթեն սեփական ուղին և վաճառեն իրենց գործերը Կոստանտինոյի միջնորդությամբ։ Նկարը, բնականաբար չէր կարող ստեղծվել 1593 թվականից առաջ՝ մինչ Միննիտիի Հռոմ ժամանելը։ Արվեստագետները կարծում են, որ այս նկարը նախորդել է առավել բարդ աշխատանքների, որնց բնորդել է Միննիտին, ինչպիսիք են «Գուշակուհին», «Խաղանենգները» (1594)։ Վերջինս գրավում է կարդինալ Ֆրանչեսկո Մարիա դել Մոնտեի ուշադրությունը, որը դառնում է Կարավաջոյի առաջին լուրջ հովանավորը։ Իսկ մրգերի զամբյուղով նկարում Վիտորիո Սգարբին գտնում է որոշ ընդհանրություններ Մուրիլյան դիմանկարի հետ, ինչը կարելի էր վերագրել դ’Արպինոյի արվեստանոցի նկարիչներին[2]։
Մի դեպքում նկարն իրենից ներկայացնում է ժանրային ստեղծագործություն, որը կոչված է ի ցույց դնելու նկարչի՝ ամեն մանրուք պատկերելու վարպետությունը․ տղայի մաշկի գույնը, դեղձի կեղև, զգեստի խալքերը, զամբյուղի հյուսքերը։ Այս մրգերն անկրկնելի են։ Ինդիանա նահանգի Պերդյուի համալսարանի այգեգործությոան և լանդշաֆտային ճարտարապետության բաժնի պրոֆեսորր Ժյուլ Յանիկը նկարն ուսումնասիրել է այգեգործի տեսանկայունից[3]։
Ուսումնասիրությունն ապացուցում է, որ Կարավաջոն ռեալիստ է եղել։ Պատկերելով այն ամենն, ինչ կար զամբյուղում, նկարիչը չի մատնանշում ոչ մրգերի հասունությունը, ոչ դասավորությունը, և, այնուամենայինիվ, կարծես հրաշքով, նկարը առինքնում է դիտողին՝ որպես գեղեցիկ և անկրկնելի պատկեր։