Պացիֆիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Պացիֆիզմ կամ խաղաղասիրություն (լատին․՝ pacificus՝ խաղաղարարական, pax՝ խաղաղություն, և facio՝ անում եմ, բառերից), բռնությանը դիմադրելու գաղափարախոսություն հանուն վերջինիս վերացման[1]։ Պացիֆիստական շարժում, շարժում հանուն խաղաղության, հասարակական շարժում, որը հակազդում է քաղաքական խնդիրների պատերազմական լուծման մեթոդներին՝ դատապարտելով դրանց անբարոյականությունը։
Հաճախ նույնականացվում է հակամիլիտարիզմի և հակառազմականացման հետ։
Պացիֆիստները դատապարտում են ցանկացած պատերազմ՝ հերքելով այն հնարավորությունը, որ պատերազմները կարող են լինել արդարացի, ազատարար, սրբազան և այլն։