Պե Դու Նա
From Wikipedia, the free encyclopedia
Պե Դու Նա (կոր. 배두나, 裵斗娜, հոկտեմբերի 11, 1979(1979-10-11)[2], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի, մոդել և լուսանկարչուհի։ Կորեայից դուրս նա առավել հայտնի է իր գլխավոր հերոսի ընկերուհու դերակատարմամբ, որպես քաղաքական ակտիվիստ Չա Յոնգ Միի ընկեր Պակ Չան Ուկի «Համակրանքը պարոն վրեժի համար» ֆիլմում (2002), որպես՝ Պակ Նամ Ջու «Դինոզավրի արշավանքը» ֆիլմում (2006), և նաև Սոնմի-451-ի դերով Լանա և Լիլի Վաչովսկու «Ամպային ատլաս» (2012) ֆիլմերում։ 2006 թվականին OCN հեռուստաալիքը հարցում էր անցկացրել այն մասին, թե ինչպիսի դերասաններ են հանդիսատեսին հիշեցնում այլ ստեղծագործությունների հերոսներին։ Այս հարցման ընթացքում 1,106 մարդ ասաց, որ Բե Դու Նան նրանց հիշեցնում է Ռեյ Այանամին «Էվենգելիոն» անիմեից[3]։
Արագ փաստեր Պե Դու Նա, Ծնվել է ...
Պե Դու Նա | |
---|---|
«The Tunnel» ֆիլմի պրոմոյի ընթացքում 2016 թվական | |
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1979 թվական |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Կրթություն | Հանյանգի համալսարան և Չունգ Անգի համալսարան |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մասնագիտություն | դերասանուհի, ֆոտոմոդել, լուսանկարիչ |
Ակտիվ շրջան | 1999 թվականից-մինչ օրերս |
Ծնողներ | մայր՝ Kim Hwayeong? |
Պարգևներ և մրցանակներ | |
doona.net | |
Փակել