![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fa/RIAN_archive_142949_Lubyanka_Square_in_Moscow.jpg/640px-RIAN_archive_142949_Lubyanka_Square_in_Moscow.jpg&w=640&q=50)
ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե
From Wikipedia, the free encyclopedia
Պետական անվտանգության կոմիտե, ՊԱԿ (, ռուս.՝ Комитет государственной безопасности, КГБ, ԿԳԲ ( արտասանություն)), պետանվտանգության ոլորտում Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում գործող պետական կառավարման կենտրոնական համամիութենական մարմին։
ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե | |
---|---|
![]() | |
Տեսակ | անվտանգության գործակալություն և Q4229700? |
Երկիր | ![]() |
Հապավում | ՊԱԿ ԿԳԲ (КГБ) |
Կարգախոս | «Հավատարմություն կուսակցությանը, հավատարմություն հայրենիքին» Верность партии - Верность Родине |
Նախորդող | ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարություն |
Հաջորդող | ԽՍՀՄ միջհանրապետական անվտանգության ծառայություն ԽՍՀՄ Կենտրոնական հետախուզական ծառայություն ԽՍՀՄ պետական սահմանի պաշտպանության կոմիտե |
Հիմնադրված | մարտի 12, 1954 |
Լուծարված | Նոյեմբերի 6, 1991 (դե ֆակտո) Դեկտեմբերի 3, 1991 (դե յուրե) |
Իրավ. կարգավիճակ | լուծարված |
Գլխադասային գրասենյակ | ![]() |
Տարածաշրջան | ![]() |
Գլխավոր քարտուղար | Իվան Սերով, Վլադիմիր Սեմիչաստնի, Յուրի Անդրոպով, Վիտալի Ֆյոդորչուկ, Ալեքսանդր Շելեպին, Վիկտոր Չեբրիկով, Վլադիմիր Կրյուչկով, Վադիմ Բակատին և ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ |
Վերջին նախագահ | Վլադիմիր Կրյուչկով |
Վերադաս կառույց | ԽՄԿԿ կենտրոնական կոմիտե ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ |
Վերադաս կազմակերպություն | ԽՍՀՄ |
Անձնակազմ | 480 000 (1991 թ.) |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d6/Vladimir_Putin_in_KGB_uniform.jpg/640px-Vladimir_Putin_in_KGB_uniform.jpg)
Ստեղծվել է 1954 թվականին՝ որպես ՉԵԿԱ-ի, ՆԿԳԲ-ի, ՆԿՎԴ-ի և ՄԿԲ-ի անմիջական իրավահաջորդ՝ և մտնելով ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի ենթակայության տակ։ գործել է 1954-1991 թվականներին։
ՊԱԿ-ի հիմնական գործունեություններն են եղել Ներքին հետախուզությունը, հակահետախուզությունը, օպերատիվ-հետախուզությունը, ԽՍՀՄ պետական սահմանների, Կոմունիսական կուսակցության և ԽՍՀՄ կառավարության պաշտպանությունը, նաև այլակարծության և ազգայնականության, հանցագործությունների և ենթադրյալ հակասովետական գործունեության դեմ։ Նաև ՊԱԿ-ի իրավասությունների մեջ է մտել ԽՄԿԿ-ի (մինչև 1990 թվականի մարտի 14-ը), բարձրագույն պետական իշխանության և ԽՍՀՄ ղեկավարության, ազգային անվտանգության և երկրի սահմանների պահպանության, Խորհրդային Միության սոցիալտնտեսական վիճակի անվտանգության ապահովումը։
ԽՍՀՄ ՊԱԿ համակարգի մեջ էին մտնում ԽՍՀՄ երկրների տասնչորս պետական անվտանգության կոմիտեներ։
Տարբեր տարիների ընթացքում ՊԱԿ-ը ունեցել է տարբեր միջազգային անվանումներ և տարբեր կարգավիճակներ կենտրոնական պետական կառավարման համակարգում։
Ամբողջական անվանումը | Հապավում | Կարգավիճակ | Տարիներ |
---|---|---|---|
«ԽՍՀՄ նախարարների խորհրդին առընթեր պետական անվտանգության կոմիտե» | ՊԱԿ | գերատեսչություն ԽՍՀՄ նախարարության օրենքներով | 1954 մարտի 13 — 1978 հուլիսի 5 |
«ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտե» | ԽՍՀՄ ՊԱԿ | պետական կոմիտե | 1978 հուլիսի 5 — 1991 դեկտեմբերի 3 |