From Wikipedia, the free encyclopedia
Պերինո դել Վագա (իտալ.՝ Perino del Vaga, իրական անունը՝ Պիեռո Բոունակորսի, հուլիսի 3, 1501 կամ 1500[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - հոկտեմբերի 29, 1547, Հռոմ, Պապական մարզ), իտալացի նկարիչ-մաներիստ։
Պերինո դել Վագա իտալ.՝ Perino del Vaga | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3, 1501 կամ 1500[1] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 29, 1547 |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ, դիզայներ և վիզուալ արտիստ |
Ուշագրավ աշխատանքներ | Justice of Zaleuco? և Tarquinius Priscus founds the Temple of Jupiter on the Campidoglio? |
Ուսուցիչ | Ռինդոլֆո Գիրլանդայո |
Աշակերտներ | Պելլեգրինո Տիբալդի |
Perin del Vaga Վիքիպահեստում |
Ծնվել է Ֆլորենցիայի մոտ[2]։ Մորը կորցրել է երկու ամսական հասակում, դաստիարակվել է խորթ մոր մոտ։ Սովորել է Ռիդոլֆո Գիրլանդայոյի մոտ։ Մոտ 1517 թվականին մեկնել է Հռոմ, կատարել է փոքր աշխատանքներ՝ օգնելով Ռաֆայելին Վատիկանի սյունասրահների որմնանկարների ստեղծման ժամանակ։ Նա նաև Ռաֆայելի նկարների հիման վրա նկարել է մոլորակների պատկերներ Բորջիայի տանը։ Փաստորեն Պերինոն դարձել է Ռաֆայելի երկրորդ օգնականը Ջուլիո Ռոմանոյից հետո։ Ինքնուրույն նկարազարդել է Բալդասինիի պալատը, նկարել է սգացող Աստվածամոր դիմանկարը Սանտո Ստեֆանո դել Կակկոյի եկեղեցում։
Ռաֆայելի (1520) մահվանից և ժանտախտի համաճարակից (1523) հետո Պերինոն վերադարձել է Ֆլորենցիա, մտերմացել Ռոսսո Ֆիորենտինոյի հետ։ 1527 թվականին հրավիրվել է Ջենովա։ Այնտեղ նկարազարդել է Պալացցո դել Փրինչիպեն մի ոճով, որը մոտ է Ջուլիո Ռոմանոյի աշխատանքներին մանտովյան Պալացցո դել Տեում։ Ստեղծել է մի քանի աշխատանքներ Պիզայում։
1538 թվականին վերադարձել է Հռոմ։ Նա նկարել է Տրինիտա դեի Մոնտիի եկեղեցում, Սանտ Անջելո դղյակում, Վատիկանում, Սիքստինյան կապելլայում։
Թաղվել է Պանթեոնում։
Պերինո դել Վագայի գեղանկարչություն դիտվում է որպես կապող օղակ հռոմեական ռաֆայելյան ձևի և ֆլորենտական մաներիզմի միջև։ Արդեն կենդանության օրոք ստեղծվել են նրա բազմաթիվ աշխատանքների փորագրություններ։ Նրա աշակերտների և օգնականների թվում է եղել Դանիելե դա Վոլտերրան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.