Պերուի կենտրոնական բանկ From Wikipedia, the free encyclopedia
Պերուի կենտրոնական պահուստային բանկ (իսպ.՝ Banco Central de Reserva del Perú), Պերուի կենտրոնական բանկ։
Տեսակ | կենտրոնական բանկ և autonomous constitutional agency? |
---|---|
Երկիր | Պերու |
Հիմնադրված է | 1922 և 1931 |
Պաշտոնական կայք |
1822 թվականին Սան Մարտինի կողմից հիմնադրված Ազատագրման բանկը սկսել է թղթադրամներ թողարկել։ Թողարկման ծավալը նշանակալի չէր, և արդեն 1823 թվականին բանկը լուծարվել է։
1863 թվականին Պրովիդենսիայի մասնավոր բանկը սկսել է թղթադրամներ թողարկել։ Այնուհետև թղթադրամներ սկսել են թողարկել այլ բանկեր ևս՝ անգլո-պերուական բանկը, Լոնդոնի և Հարավային Ամերիկայի բանկը, Արեկիպա բանկը և այլն։ 1880 թվականին սկսվել է Պերուի վարչական խորհրդի թղթադրամների թողարկումը։
1922 թվականին ստեղծվել է Պերուի պահուստային բանկը, որը ստացել է թողարկման բացառիկ իրավունք։ 1931 թվականին բանկը վերակազմավորվել է Պերուի կենտրոնական պահուստային բանկի։ 1962 թվականին բանկը պետականացվել է[1]։
Սահմանադրությունը նշում է, որ Կենտրոնական պահուստային բանկի նպատակը դրամական կայունության պահպանումն է։ Կենտրոնական պահուստային բանկի տարեկան նպատակային գնաճը 2.0 տոկոս է՝ մեկ տոկոսային կետով դեպի վեր և ներքև հանդուրժողականությամբ. նրա քաղաքականությունն ուղղված է այդ նպատակին հասնելուն։
Սահմանադրությամբ Կենտրոնական պահուստային բանկին են վերապահված նաև հետևյալ գործառույթները՝ ֆինանսական համակարգի արժույթի և վարկի կարգավորում, նրա խնամքի տակ գտնվող միջազգային պահուստների կառավարում, թղթադրամների և մետաղադրամների թողարկում, ազգային ֆինանսների վերաբերյալ երկրին կանոնավոր հաշվետվության ներկայացում և ֆոնդերի շահութաբերության կառավարում։
Աղբյուր[2]՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.