From Wikipedia, the free encyclopedia
Պիկոս դե Էուրոպա' (իսպ.՝ Picos de Europa), լեռնաշղթա Իսպանիայի հյուսիսային ափի 20 կմ տարածությունն է, Աստուրիայի, Կանտաբրիայի, Կաստիլիա և Լեոնի ինքնավայր համայնքներում։ Կազմում է Կանտաբրյան լեռների մի մասը։ Անվան համար լայնորեն ընդունված ծագումը հետևյալն է, որ Ամերիկայից ժամանող նավերի համար նրանք Եվրոպայի առաջին տեսարանն են[1]։
Պիկոս դե Էուրոպա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Իսպանիա |
Վարչատարածքային միավոր | Աստուրիա, Կանտաբրիա և Կաստիլիա և Լեոն |
Նյութ | կրաքար |
Լեռնաշղթա | Կանտաբրյան լեռներ |
Բարձրություն (ԲԾՄ) | 2650 մետր |
Երկարություն | 40 կմ |
Մակերես | 646 կմ² |
Մեծագույն գագաթ | Տորրե դե Սերրեդո |
Լեռնաշղթան բաղկացած է երեք խոշոր զանգվածներից` Կենտրոնական (նաև` Ուրիելի), Արևելյան (Անդրա) և Արևմտյան (նաև` Պիկոս դե Կորնիոն)։ Կենտրոնական և Արևմտյան զանգվածները բաժանված են 1,5 կիլոմետր խորությամբ Կարեսի կիրճով։ Քարերի ջրերը հիմնականում առաջանում են քարանձավներից։ Կարես գետի ջրի մի մասը փոխանցվում է հիդրոէլեկտրակայանի սխեմայի միջոցով, կիրճի հյուսիսային պատի մոտ գտնվող ջրանցքով։
Կանթաբրիան շականակագույն արջերը (Ursus arctos pyrenaicus) և գայլերը (Canis lupus signatus) ապրում են ավելի հեռավոր շրջաններում։ Բավականին հաճախ երևում են քարայծներ (Rupicapra rupicapra)։ Ըստ Բնապահպանության նախարարության տվյալների 2006 թվականի դրությամբ կատարվել է մոտ 8000 դիտարկում։ Այստեղ տարածված են նաև տարբեր տեսակի արծիվներ և թիթեռնիկներ։ Տարածաշրջանի մեծ մասն այժմ ներգրաված է Պիկոս դե Էուրոպայի ազգային պարկում։
Պիկոս դե Էուրոպայում գտնվում են աշխարհի ամենախորը քարանձավներից շատերը՝ ներառյալ Տոկա դել Կերրո (Torca del Cerro)՝ 1589մ, Սիմա դե լա Կոռնիսա (Torca los Rebecos)՝ 1255մ, Պոզո դել Մադեխունո (Pozo del Madejuno )՝ 1252մ ։
Ամռանը Պիկոսի հովիտները դառնում են արոտավայր ոչխարների, այծերի, կովերի, և խոզերի համար։ Տարածքը հայտնի է իր խիտ կապույտ պանրի համար, ինչպիսիք են Կաբռալես պանիրը և Պիկոն Թռեվիսո Բեջես։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.