Պո (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
Պո [po[4], օքսիտաներեն pau ] (ֆր.՝ Pau [po], օքս.՝ Pau [paw], բասկ.՝ Paue), քաղաք Ֆրանսիայի Նոր Ակվիտանիա երկրամասի Պիրենեյ-Ատլանտիկ դեպարտամենտում, որի, ինչպես նաև Պոյի շրջանի ու Պո-1, Պո-2, Պո-3 և Պո-4 կանտոնների վարչական կենտրոնն է և խոշորագույն բնակավայրը. 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ ուներ 75.665 բնակիչ։ Մեծությամբ չորրորդ բնակավայրն է տարածաշրջանում (Բորդոյից, Լիմոժից և Պուատիեից հետո)։ 2017 թվականին Պոն Եվրոպայի Ավետարանական եկեղեցիների համայնքի կողմից արժանացել է « Եվրոպայի ռեֆորմացիոն քաղաքի պատվավոր կոչմանը[5]։ Նախկինում եղել է պատմական Բեարն մարզի գլխավոր քաղաքը։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Պո | |||
ֆր.՝ Pau[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Մակերես | 31,51 կմ² | ||
ԲԾՄ | 205 մետր | ||
Բնակչություն | ▲77 066 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 64000[3] | ||
Պաշտոնական կայք | pau.fr(ֆր.) | ||
| |||
Պոն եվրոպական միակ քաղաքն է, որտեղ ծնունդ են առել երկու արքայատոհմի հիմնադիրներ՝ Իսպանիայի և Պարմի Բուրբոնների հիմնադիր Հենրի Չորրորդը և Բեռնադոտների արքայատոհմի սկզբնավորող Կարլ Յուհան Տասնչորսերորդը։ Ընդ որում՝ այդ արքայատոհմերն այսօր էլ իշխանություն ունեն եվրոպական երեք երկրում։
Պո քաղաքն առանձնահատուկ կերպով է պատմության մեջ մտել նաև այն բանի շնորհիվ, որ այստեղ են իրենց առաջին ավիադպրոցը բացել Ռայթ եղբայրները, և Պոն մինչև 1914 թվականը համարվել է ավիացիայի համաշխարհային մայրաքաղաք։ Այստեղ են սովորել, հմտություններ ձեռք բերել Առաջին համաշխարհային պատերազմի ասերը։