Պոստմոդեռնիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Պոստմոդեռնիզմ (ֆր.՝ postmodernisme` հետարդիություն), քսաներորդ դարի վերջում ծագած շարժում է արվեստներում, ճարտարապետությունում և գրաքննադատության մեջ, որը սկզբունքայնորեն անկախ է մոդեռնիզմից[1][2]։ Պոստմոդեռնիզմը ներառում է սկեպտիկ մոտեցում մշակույթին, գրականությանը, արվեստին, փիլիսոփայությանը, պատմությանը, տնտեսագիտությանը, ճարտարապետությանը, գրաքննադատությանը։ Պոստմոդեռնիզմը սերտ կապակցված է պոստստրուկտուրալիզմի հետ, քանի որ այն ծագել է ուշ քսաներորդ դարում, երբ լայնորեն տարածում էր գտնում պոստսրուկտուրալ միտքը։ Պոստմոդերնիզմ եզրը լայնորեն կիրառվում է թե՛ երաժշտության, թե՛ արվեստի և թե՛ այլ ոլորտներում, նպատակ ունենալով հակադրվել մոդեռնիստական տենդենցներին։