Պրատո
From Wikipedia, the free encyclopedia
Պրատո (իտալ.՝ Prato), Իտալիայի Տոսկանա երկրամասի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Ֆլորենցիայից հետո։ Նույնանուն պրովինցիայի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Ռետայնա սարի ստորոտին, Բիսենցիո գետակի ափին։ Սկսած միջնադարից՝ Իտալիայի թեթև արդյունաբերության կենտրոններից մեկն է[1]։ Բնակչության թվաքանակն անցել է 193 հազարը։ Բնակիչների մեջ մեծ թիվ են կազմում չինացիները, որոնց հոսքն այստեղ սկսվել է անցյալ դարի 90-ական թվականներից։ 2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չինացի օրինական ներգաղթյալների թիվը հասել էր 9,927-ի[2]։ 2017 թվականին, քաղաքային իշխանությունների գնահատմամբ, չինացի օրինական և անօրինական ներգաղթյալների թվաքանակը կազմել է մոտավորապես 45,000[3]։ Պրատոյի չինական գաղթօջախը մեծությամբ երկրորդն է Իտալիայում՝ Միլանի Չայնաթաունից հետո[4][5]։
Արագ փաստեր Կոմունա, Երկիր ...
Կոմունա | |||||
---|---|---|---|---|---|
Պրատո | |||||
Prato | |||||
| |||||
Սանտա Մարիա դելա Կարչերի | |||||
Երկիր | Իտալիա | ||||
Շրջան | ՍիենաՏոսկանա | ||||
Համայնք | Պրատո | ||||
Հիմնադրված է | ․ թ. | ||||
Մակերես | 123.71 կմ² | ||||
ԲԾՄ | 65 մ | ||||
Բնակչություն | 180 674 մարդ (2004) | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +39 0574 | ||||
Փոստային ինդեքս | 59100 | ||||
Փոստային դասիչ | 59100 | ||||
Ավտոմոբիլային կոդ | PO | ||||
Պաշտոնական կայք | comune.prato.it/t | ||||
| |||||
Փակել