քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Պրոպիլեն (պրոպեն, մեթիլէթիլեն), C3H6 քիմիական բանաձևով չհագեցած ածխաջրածին։ Ունի մի կրկնակի կապ և ալկենների դասի երկրորդ ներակայացուցիչն է։
Պրոպիլեն | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | պրոպիլեն |
Քիմիական բանաձև | C₃H₆ |
Ֆիզիկական հատկություններ | |
Մոլային զանգված | 7,0E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 0.695@-47 °C գ/սմ³ |
Իոնիզացման էներգիա | 1,6E−18 ջոուլ[2] կՋ/մոլ |
Ջերմային հատկություններ | |
Հալման ջերմաստիճան | − 185.2 °C °C |
Եռման ջերմաստիճան | − 47.6 °C °C |
Բռնկման ջերմաստիճան | −108 °C °C |
Քիմիական հատկություններ | |
Լուծելիությունը ջրում | 0.61 գ/100 մլ |
Կառուցվածք | |
Դիպոլ մոմենտ | 0.366 |
Դասակարգում | |
CAS համար | 115-07-1 |
PubChem | 8252 |
EINECS համար | 16052 |
SMILES | C=CC |
ЕС | 204-062-1 |
RTECS | UC6740000 |
ChEBI | 7954 |
Թունավորություն | |
R-արժեքներ | R12 |
S-արժեքներ | S9, S16, S33 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Պրոպենը հանդիպում է բնության մեջ ազատ վիճակում և առաջանում է տարբեր ֆերմենտատիվ պրոցեսներից։ Չնչին քանակներով պրոպեն հայտնաբերել են Տիտանի մթնոլորտում[3]։ 2013 թվականի սեպտեմբերի 30-ին ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ Կասինի-Հյուգենս միսիայի Կասինիի տիեզերանավը, օգտագործելով սպեկտրոսկոպիա, հայտնաբերել է պրոպենի չնչին քանակություն Տիտանի մթնոլորտում[4]։
Պրոպիլենը իրենից ներկայացնում է ցածր եռման ջերմաստիճանով (tեռ= −47,6 °C) և հալման ջերմաստիճանով (tհալ= −187,6 °C) գազային միացություն։ Օպտիկական խտությունը կազմում է d204=0,5193։
Պրոպիլենն ունի մեծ ռեակցիոն ունակություն։ Նրա քիմիական հատկությունները բնորոշվում են կրկնակի կապով։ p-կապը, որպես քիչ կայուն կապ, ռեագենտի ազդման ժամանակ քանդվում է, իսկ ածխածնի ատոմների ազատված վալենտային էլեկտրոնները միացնում են ռեագենտին իրենց։
Շատ հաճախ միացման ռեակցիաները ընթանում են հետերոլիտիկ մեխանիզմով (էլեկտրոֆիլ միացման ռեակցիաներ)։
Հալոգենացման ռեակցիաները սովորաբար ընթանում են սենյակային ջերմաստիճանում։ Ամենաարագը միանում են քլորը և բրոմը, ավելի դանդաղ՝ յոդը։ Ֆտորը ռեակցվում է պայթյունով։
Կատալիզատորի (Pt, Pd, Ni) ներկայությամբ պրոպիլենին ջրածին միացնելիս, այն փոխարկվում է պրոպանի։
Պրոպիլենը ռեակցվում է ջրի հետ առաջացնելով միատոմ սպիրտ՝ իզոպրոպիլսպիրտ։
Այս ռեակցիան կատարվում է Մարկովնիկովի կանոնի համաձայն։
2СН2=СНСН3 + 9О2 → 6СО2 + 6Н2О.
Թույլ հիմնային կամ չեզոք միջավայրում կալիումի պերմանգանատով պրոպիլենը օքսիդացվում է մինչև գլիկոլներ։
Ռեակցիայի պայմաններն են տաքացումը և կատալիզատորների ներկայությունը։
Պրոպիլենը օքսիդանում է օդի թթվածնով մինչև պրոպիլենօքսիդ։
Պրոպենը՝ GABAA ռեցեպտորի ալոստերային ագոնիզմով, հանդիսանում է կենտրոնական նյարդային համակարգի դեպրեսանտ։ Պրոպենի ավելցուկը կարող է առաջացնել ամնեզիա, կոմա, իսկ շարունակական օգտագործումը կարող է հանգեցնել մահվան բենզոդիազեպինի մեխանիզմով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.