Պրոտոն (հրթիռ)
From Wikipedia, the free encyclopedia
Պրոտոն (ԳՀՀՎ ինդեքս — 8К82), միանգամյա օգտագործման ծանր դասի կրող հրթիռ։ Օգտագործվում է ինչպես առևտրային, այնպես էլ Ռուսաստանի տիեզերական արձակումների համար։ Առաջին «Պրոտոն» հրթիռը արձակվել է 1965 թվականին։ Հրթիռի ժամանակակից տարբերակը դեռ օգտագործվում է՝ այսպիսով այն տիեզերական թռիչքների պատմության ընթացքում հանդիսանում է ամենահուսալի ծանր դասի կրող հրթիռը։ Հրթիռը նախագծվել և արտադրվում է Խռունիչևի անվան գիտա-արտադրական միավորման կողմից[2]։ Արձակումները կատարվում են Բայկոնուր տիեզերակայանից[3]։ Հրթիռի վրա օգտակար բեռի տեղադրումից հետո, այն երկաթուղով բերվում է արձակման հարթակ և բարձրացվում ուղղահայաց դիրքի արձակման համար[4][5]։
Պրոտոն Протон | |
---|---|
Протон | |
Տեսակ | կրող հրթիռ |
Նախագծող | Խռունիչևի ԳԱՄ |
Սկսել է օգտագործվել | 1965, հուլիսի 16 |
Արտադրող | Խռունիչևի ԳԱՄ |
Թողարկված միավորներ | >430 |
Հատի գին | 69 - 70 մլն․ ԱՄՆ դոլար[1] |
Հիմնական մոդել | 8К82 |
Փոփոխություններ | 8К82К, 8К82КМ |
Քաշ | 693,81 տ |
Երկարություն | 53 մ |
Տրամագիծ | 7,4 մ |
Շարժիչ | 6 հատ ՌԴ-275 |
Երկրի ցածր ուղեծիր հրթիռը կարող է հասցնել մոտ 22,8 տոննա օգտակար բեռ[6], իսկ գեո-հաստատուն ուղեծիր՝ մոտ 6,3 տոննա բեռ[7]։ Հրթիռի առևտրային կիրառումը կազմակերպում է «Միջազգային արձակման ծառայություններ» կազմակերպության կողմից[8]
2013 թվականին հայտարարվեց, որ հրթիռը նախատեսվում էր հանել օգտագործումից մինչև 2030 թվականը[9]։ 2018 թվականի հունիսին Ռոսկոսմոսի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը խնդիր դրեց դադարեցնել Պրոտոն հրթիռների արտադրությունը՝ կնքված պայմանագրերը կատարելուց հետո, այնուհետև օգտագործել բացառապես Անգարա կրող հրթիռներ[10][11]։ 2019 թվականի դեկտեմբերի 24-ին «Պրոտոն» կրող հրթիռի առաջին աստիճանի շարժիչների արտադրությունը դադարեցվեց[12]։