Ջադա Փինքեթ Սմիթ
From Wikipedia, the free encyclopedia
Ջադա Կորեն Փինքեթ Սմիթ (անգլ.՝ Jada Koren Pinkett Smith, սեպտեմբերի 18, 1971(1971-09-18)[1][2], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ)[4], ամերիկացի դերասանուհի, երգչուհի, պրոդյուսեր, ռեժիսոր, գրող և ձեռնարկատեր։
Ջադա Փինքեթ Սմիթ անգլ.՝ Jada Pinkett Smith | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1971(1971-09-18)[1][2] (52 տարեկան) |
Ծննդավայր | Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցի համալսարան |
Երկեր | Enter the Matrix?, Մադագասկար, Գոտեմ, Collateral?, Մատրիցա. Հեղափոխություն, Ալի, Hawthorne? և Շատ վատ մայրիկները |
Մասնագիտություն | դերասանուհի, հեղինակ-կատարող, երգչուհի, կոմպոզիտոր, կինոպրոդյուսեր, երգերի հեղինակ, կինոռեժիսոր, գրող, ձայնային դերասանուհի, երաժիշտ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ, հեռուստատեսային դեմք, գործարար, ձեռնարկատեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ամուսին | Ուիլ Սմիթ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Alpha Kappa Alpha և Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
Երեխաներ | Ջեյդեն Սմիթ և Ուիլոու Սմիթ |
Կայք | jadapinkettsmith.com |
Jada Pinkett Smith Վիքիպահեստում |
Նա իր կարիերան սկսել է 1990 թվականին՝ նկարահանվելով «Բնակական գույներ» կատակերգության երկրորդական դերում։ Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում՝ տարբեր ժանրերում, այդ թվում՝ «Ճիչ 2», «Ալի», «Մատրիցա։ Վերալիցքավորում», «Մատրիցա. Հեղափոխություն», «Հանցակից» և այլն։
Փինքեթ Սմիթը նաև երաժշտական կարիերայով է զբաղվում 2002 թվականից, երբ նա ստեղծել է «Wicked Wisdom» մետալ խումբը, որում նա վոկալիստ և կոմպոզիտոր է։ Նաև ստեղծել է երաժշտական ընկերություն[5] և հրապարակել է իր հեղինակային գիրքը 2004 թվականին[6]։
1997 թվականին ամուսնացել է ռեփեր և դերասան Ուիլ Սմիթի հետ։ Նրանք ունեն երեք երեխա՝ Ջեյդենը, Ուիլոուն և Թրեյը (Ուիլի նախորդ ամուսնությունից)։