From Wikipedia, the free encyclopedia
Ջանեթ (արաբ․՝ جانت), քաղաք և համայնք Ալժիրի հարավ-արևելքում՝ Իլիզի վիլայեթում։ Ջանեթ շրջանի վարչական կենտրոնն է։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ջանեթ | |||
Երկիր | Ալժիր Ֆրանսիա | ||
Համայնք | Djanet District? | ||
Մակերես | 57 460 կմ² | ||
ԲԾՄ | 1035 մետր | ||
Բնակչություն | 14 655 մարդ (2008)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Փոստային դասիչ | 33100 | ||
| |||
Քաղաքը գտնվում է վիլայեթի հարավում՝ Տասսիլին Աջջեր սարահարթի հարավային մասում, երկրի մայրաքաղաք Ալժիրից մոտավորապես 1470 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 1053 մետր[2]։
Ջանեթ համայնքը սահմանակից է Իլիզի և Բորջ էլ Հուաս համայնքներին, ինչպես նաև Լիբիայի և Նիգերի տարածքներին։ Նրա տարածքը կազմում է 57,460 կմ²։
Քաղաքի կլիման բնութագրվում է որպես անապատային կլիմա (BWh՝ ըստ Կյուպպենի դասակարգման)։ Տարվա ընթացքում գործնականում տեղումներ չեն լինում (միջին տարեկան քանակը 18 մմ է)։ Միջին տարեկան ջերմաստիճանը 23,4 °C է։ Ամենացուրտ ամսում (հունվար) միջին ջերմաստիճանը 12,4 °C է, ամենատաք ամսին՝ հունիսին՝ 31,6 °C[3]:
2008 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ համայնքի բնակչությունը կազմում էր 14 655 մարդ։ Տղամարդիկ կազմել են ընդհանուր բնակչության 53,7 %-ը, կանայք` համապատասխանաբար 46,3 %-ը[4]։ Բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 85,6 %։ Տղամարդկանց գրագիտության մակարդակը կազմել է 92,1 %, կանանց մոտ` 78 %[5]։ Ջանեթի բնակիչների 4,1 %-ն ունեցել է բարձրագույն կրթություն, 19,8 %-ը` միջնակարգ կրթություն[6]։
Քաղաքի հարավային կողմով անցնում է N3 ազգային մայրուղին։ Գործում է համանուն օդանավակայանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.