Ջավախքի լեռներ
լեռնաշղթա Վրաստանում և Հայաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Ջավախքի լեռներ (վրաց.՝ ჯავახეთის ქედი), Ապոց լեռներ, Դավակրան, Դավաղռան, Դավաղրան, Խոնավ լեռներ, Կանգառք, Կանգարաց լեռներ, Կանգարք, Կանգարքի լեռներ, Կեչուտի լեռնաշղթա, Կեչուտի լեռներ, Կլարջեթի, Կորի Մոկրի, Մթին լեռներ, Ջավախեթիայի լեռներ, Ջավախեթիի լեռներ, Ջավախեթի լեռնաշղթա, Ջավախեթի լեռներ, Ջավախթի լեռնաշղթա, Քյաքոլի լեռ, հրաբխային լեռնաշղթաների շարք է Վրաստանի հարավում և Հայաստանի Լոռու, Շիրակի մարզերի սահմանագլխին։
Ջավախքի լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Վրաստան և Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Լոռու մարզ, Շիրակի մարզ, Սամցխե-Ջավախեթի մարզ և Քվեմո Քարթլիի մարզ |
Լեռնաշղթա | Փոքր Կովկաս |
Բարձրություն (ԲԾՄ) | 3196 մետր |
Երկարություն | մոտ 50 կմ |
Մեծագույն գագաթ | Աչքասար |
Լեռնաշղթայի երկարությունը մոտավորապես 50 կմ է և ձգվում է Թրիալեթից մինչև Բազումի լեռնաշղթա։ Այստեղ են Աշոցքի և Լոռվա սարահարթերը։
Ամենաբարձր գագաթը Աչքասարն է, ծովի մակերևույթից 3196 մ բարձր։ Մյուս նշանակալի գագաթներն են՝ Լեյլի սարը (3154 մ), Էմլեկլին (3054 մ), Գարանլիգ (3039 մ), Աղրիգար (2973 մ), Շամբիանի (2923 մ)։ Ջավախքի լեռնաշղթան հայտնի է նաև իր ջրվեժներով։ Թաց լեռներ անունը պայմանավորված է դրանով։ Լեռնաշղթան հիմնականում ծածկված է ալպյան մարգագետիններով և կանաչ արոտավայրերով։ Բազմաթիվ են փոքրիկ լճերը Ջավախքի լեռնաշղթայի վրա և նրա շրջակայքում[1][2]։