ամերիկացի հեղինակ From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Բրենդան Պատերսոն (մարտի 22, 1947[1][2][3][…], Նյուբուրգ, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող և բարեգործ։ Նրա ստեղծագործություններից են՝ «Ալեքս Քրոսը», «Մայքլ Բեննետը», «Կանանց սպանությունների ակումբը», «Դանիել X», «ՆՅՊԴ կարմիրը», «Կախարդը և Կախարդուհին» և «Գաղտնի սերիաները»։ Պատերսոնը գրել է նաև բազմաթիվ անհատական թրիլերներ, ոչ գեղարվեստական և ռոմանտիկ վեպեր։ Նրա գրքերից վաճառվել են ավելի քան 300 միլիոն օրինակ[5] և նա առաջին մարդն էր, որը վաճառեց 1 միլիոն էլեկտրոնային գիրք[6]։ 2016 թվականին Պատերսոնը գլխավորել է Ֆորբսի ամենաբարձր վարձատրվող հեղինակների ցուցակը, ընդ որում երրորդ տարին՝ 95 միլիոն դոլար[7] եկամուտով։ Նրա ընդհանուր եկամուտը գնահատվում է 700 միլիոն դոլար[8]։
Ջեյմս Պատերսոն James Patterson | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ James Brendan Patterson |
Ծնվել է | մարտի 22, 1947[1][2][3][…] (77 տարեկան) |
Ծննդավայր | Նյուբուրգ, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, բարեգործ, սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր, advertising person, վիպասան, դերասան, գրող և կինոսցենարիստ |
Լեզու | անգլերեն |
Ազգություն | Ամերիկացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վանդտրբիլտի համալսարան և Manhattan University? |
Ուշագրավ աշխատանքներ | Alex Cross? և գեղարվեստական գրականություն |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Սյուզան Պատերսոն |
Զավակներ | Ջեք Պատերսոն |
Կայք | jamespatterson.com |
James Patterson Վիքիպահեստում |
2015 թվականի նոյեմբերին Պատերսոնը արժանացել է «Լավագույն գրականագետ» մրցանակին։ Բուհերի, ուսուցիչների, քոլեջների, անկախ գրախանութների, դպրոցական գրադարանների և քոլեջի ուսանողների առատաձեռն աջակից՝ Պատերսոնը նվիրաբերել է միլիոնավոր դոլարներ և կրթաթոշակներ՝ նպատակ ունենալով խրախուսել բոլոր տարիքի ամերիկացիներին ավելի շատ գրքեր կարդալ[9]։
Ջեյմս Պատերսոնը ծնվել է 1947 թվականի մարտի 22-ին Նյուբուրգում՝ Նյու Յորքում։ Նրա ծնողներն էին՝ Իզաբել և Չարլզ Պատերսոնները[10][11]։ Ավարտելով Մանհեթենի քոլեջը՝ Պատերսոնը ուսումը շարունակում է Վանդելբիլթի համալսարանում[12]։
Ջեյմս Պատերսոնը Ջ. Վալտեր Թոմփսոնի գովազդի գործադիր տնօրենն էր։ 1996 թվականին պաշտոնը թողնելուց հետո նա նվիրեց իր ժամանակը գրքեր գրելուն[13]։ Ավելի ուշ նա խոստովանեց, որ իր համար մեծագույն ոգեշնչման աղբյուր է հանդիսացել՝ Իվան Ս. Քորելի 1959 թվականի գրված վիպակ՝ «Տիկին Բրիջ»-ը։ Նա իր առաջին վեպը հրատարակեց 1976 թվականին, որը կոչվեց՝ «Թոմաս Բերրմանի համարը»։ 1976 թվականից ի վեր Պատերսոնը գրել է 147 վեպ[14]։ Ըստ Նյու-Յորք Թայմսի նրա կողմից գրված ստեղծագործություններից 114-ը համարվել են լավագույնը և դասվել են ամենաշատ վաճառվողների շարքին[15]։ Պատերսոնը լույս ընծայելով 67 գեղարվեստական ստեղծագործություն, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Վերջին տարիներին նրա վեպերը ավելի շատ են վաճառել, քան Սթիվեն Քինգինը, Ջոն Գրիշամինը և Դեն Բրաունիինը։ Նրա գրքերից վաճառվել են մոտ 305 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում[16]։ 2008 թվականին նա փոխարինեց Ջաքլին Վիլսոնին։ Նա այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 2013 թվականը[17]։
Պատերսոնն արժանացել է մի շարք մրցանակների, որոնցից են՝ «Էդգար» մրցանակը, «Տարվա միջազգային թրիլլեր» մրցանակը, «Տարվա հեղինակ» մանկական գրքի մրցանակը և այլն։ Երկար ժամանակ եղել է Նյու Յորք Թայմսի մեծահասակների և մանկական բեսթսելերների ցուցակներում առաջինը։ Նա նկարահանվել է Fox TV- ով ցուցադվող «Սիմփսոնները» ամերիկյան սիթքոմում («Yokel Chords» դրվագում) և «Դղյակ»-ի տարբեր դրվագներում։
Պատերսոնն աշխատում է մի շարք համահեղինակների[18] հետ՝ ինչպիսիք են Քենդիս Ֆոքսը, Մաքսին Պաետրոն, Էնդրյու Գրոսսը, Մարկ Սալվիվան, Էշվին Սենգին, Մայքլ Լեդվիջը և Պիտեր Դե Յոնգը[19]։ 2017 թվականի մայիսին հայտարարվեց, որ Պատերսոնը կմիավորի նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի[20] հետ հանցագործությունների գրքով։ Պատերսոնը հաճախ ասում է, որ ուրիշների հետ համագործակցելը նոր ու հետաքրքիր գաղափարներ է բերում իր պատմություններին։
2009 թվականի սեպտեմբերին Պատերսոնը ստորագրել է մի գործարք, ըստ որի նա պետք է գրեր 11 գիրք՝ մեծահասակների և 6 գիրք՝ երիտասարդների համար։ Ըստ Ֆորբսի գործարքն արժեր 150 միլիոն դոլար, սակայն ըստ Պատերսոնի այդ գնահատումը սխալ էր[21]։
Պատերսոնը հիմնադրել է Ջեյմս Պատերսոնի «PageTurner» պարգևը 2005 թվականին նվիրաբերելով ավելի քան 100,000 դոլար, այն մարդկանց, ընկերություններին, դպրոցներին և այլ հաստատություններին, որոնց համար կարևորվում է ընթերցանությունը[22]։ 2008 թվականին անցկացված «PageTurner» մրցանակաբաշխությունը նվիրված էր Պատերսոնի մեկ այլ նոր նախագծին, որը իրականացվեց ReadKiddoRead.com -ի նախաձեռնությամբ։ Այն օգնում էր ծնողներին, ուսուցիչներին և գրադարանավարներին գտնել իրենց երեխաների համար լավագույն գրքերը։ Պատերսոնը նշում է, որ իր որդին՝ Ջեքը ընթերցանության մեծ սիրահար չէր։ Այսպիսով, այդ թերությունը շտկելու նպատակով Պատերսոնը իր որդուն հանձնարարել է օրական 1 ժամ տրամադրել ընթերցանությանը։ Պատերսոնը ցանկանում էր այդ հնարավորությունը տալ յուրաքանչյուր երեխայի, այնպես որ նա ստեղծեց ReadKiddoRead կայքը՝ ծնողների համար, ովքեր պարզապես չեն կարողանում գտնել իրենց երեխաների համար լավ գրքեր գտնել։ Պատերսոնը ստեղծել է նաև Ջեյմս Պատերսոնի ուսուցիչների կրթաթոշակ։
Պատերսոնին մեղադրել են մի շարք գրքերին համահեղինակելու[23] մեջ և ասել են, որ նա ավելի շատ ուշադրություն է դարձնում փողին, քան իր արվեստին[24]։
ԱՄՆ-ի շաբաթաթերթին տված հարցազրույցում Սթիվեն Քինգը Պատերսոնին անվանել է «սարսափելի գրող, բայց միևնույն ժամանակ բավականին հաջողակ[25]», իսկ Պատերսոնը մեկ այլ ամսագրի հարցազրույցի ժամանակ Սթիվեն Քինգի մասին ասել է. «Նա տարիներ շարունակ քննադատել է ինձ, սակայն ես միայն գովաբանելու եմ նրան[26]»:
2013 թվականին Պատերսոնը դուրս եկավ հայտարարություններով՝ «Ով կփրկի մեր գրքերը, մեր գրախանութները, մեր գրադարանները»։ «Նյու Յորք Թայմս» շաբաթաթերթում նա նշել է. «Եթե չլինեն գրախանութներ, գրադարաններ, լուրջ հրատարակիչներ՝ ինչ կլինի մեր գրականության հետ։ Ով նոր գրողներ կստեղծի։ Ով կհրապարակի մեր կարևոր գրքերը։ Ինչ կպատահի, եթե նման գրքեր չլինեն[27]»:
Ջեյմս Պատերսոնը կաթոլիկ է[28]։ Նա և իր կինը՝ Սյուզանը, ներկայումս ապրում են Ֆլորիդայում։ Նրանք ունեն մի որդի՝ Ջեքը, ծնված 1998 թվականին[29]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.