Ջեյմս Ֆրանկ (գերմ.՝ James Franck, օգոստոսի 26, 1882(1882-08-26)[1][2][3][…], Համբուրգ, Գերմանական կայսրություն[4] - մայիսի 21, 1964(1964-05-21)[4][1][2][…], Գյոթինգեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի ֆիզիկոս։
Արագ փաստեր Ջեյմս Ֆրանկգերմ.՝ James Franck, Ծնվել է ...
Ջեյմս Ֆրանկ գերմ.՝ James Franck |
---|
|
Ծնվել է | օգոստոսի 26, 1882(1882-08-26)[1][2][3][…] Համբուրգ, Գերմանական կայսրություն[4] |
---|
Մահացել է | մայիսի 21, 1964(1964-05-21)[4][1][2][…] (81 տարեկան) Գյոթինգեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
---|
Գերեզման | Օլսդորֆի գերեզմանատուն |
---|
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն և ԱՄՆ |
---|
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս և քիմիկոս |
---|
Հաստատություն(ներ) | Ջոնս Հոփքինսի համալսարան, Գյոթինգենի համալսարան, Չիկագոյի համալսարան և HU Berlin |
---|
Գործունեության ոլորտ | ֆիզիկա[5] |
---|
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[6], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[6], Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[6] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Հայդելբերգի համալսարան, HU Berlin և Wilhelm-Gymnasium? |
---|
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
---|
Գիտական ղեկավար | Emil Warburg?[7] և Պաուլ Դրուդե[7] |
---|
Եղել է գիտական ղեկավար | Ֆրից Հոուտերմանս, Հանս Քորֆերման[8], Wilhelm Hanle?[9], Heinz Maier-Leibnitz?[10], Heinz Maier-Leibnitz?[11], Հանս Քորֆերման[11], Robert Leroy Platzman?[11] և Wilhelm Hanle?[11] |
---|
Հայտնի աշակերտներ | Ֆրից Հոուտերմանս |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Հերտա Սփոներ |
---|
James Franck Վիքիպահեստում |
Փակել
1921—1934 թվականներին՝ Գյոթինգենի համալսարանի պրոֆեսոր և ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ Իշխանությունը ֆաշիստներին անցնելուց հետո հեռացել է Գերմանիայից։ 1934-1935 թվականներին աշխատել է Կոպենհագենում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ 1935-1938 թվականներին՝ Ջոնս Հոփկինսի (Բալթիմոր), 1938-1947 թվականներին՝ Չիկագոյի համալսարանների պրոֆեսոր։
Աշխատանքները վերաբերում են ատոմային և միջուկային ֆիզիկային, մոլեկուլային սպեկտրոսկոպիային, ֆոտոսինթեզին։ 1913 թվականին, Գուստավ Հերցի հետ համաաեղ, փորձերով հետազոտել է էլեկտրոնների հարվածներով սնդիկի ատոմների գրգռման և իոնացման երևույթը (Ֆրանկ-Հերցի փորձ)։ Այդ հետազոտությունը (Նոբելյան մրցանակ, 1925) դարձել է ատոմների էներգիայի ընդհատուն մակարդակների գոյության ապացույց և հաստատել Բորի ատոմի տեսությունը։ Ձևակերպել է այսպես կոչված, Ֆրանկ-Կոնդոնի սկզբունքը (ատոմների հարաբերական դիրքի և արագությունների պահպանումը մոլեկուլների էլեկտրոնային անցումների դեպքում)։ 1945 թվականին հանդես է եկել ատոմային ռումբի օգտագործման դեմ։
Եղել է մի շարք ակադեմիաների ու գիտական ընկերությունների, այդ թվում նաև Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1964)։