From Wikipedia, the free encyclopedia
«Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» (անգլ.՝ Gentlemen Prefer Blondes), երաժշտական ֆիլմ` նկարահանված Անիտա Լուսի համանուն գրքի հիման վրա, ռեժիսոր Հովարդ Հոուքսի կատակերգությունը։ Ֆիլմը բեմադրվել է համանուն մյուզիքլի մոտիվներով (1949)։ Գլխավոր դերերում են Ամերիկայի երկու սեքս-խորհրդանիշները՝ թխահեր Ջեյն Ռասելը և շիկահեր Մերիլին Մոնրոն։
1955 թվականին լույս է տեսել ֆիլմի շարունակությունը՝ «Ջենտլմեններն ամուսնանում են թխահերների հետ», որտեղ նկարահանվել է Ջեյն Ռասելն առանց Մերիլին Մոնրոյի, և ֆիլմն այնպիսի հաջողություն չի ունեցել հանդիսատեսի մոտ, ինչպես առաջին մասը։
Դորոթի Շոուն (թխահեր) և Լորելի Լին (շիկահեր)՝ երկու երգչուհիներ և մտերիմ ընկերուհիներ, ուղևորվում են ծովային ճանապարհորդության «Queen Mary» զբոսանավով՝ Ատլանտյան օվկիանոսի վրայով դեպի Փարիզ հյուրախաղերի։ Երկու չամուսնացած աղջիկներ որոնում են պոտենցիալ փեսացուներ։ Բայց եթե Դորոթին նախընտրում է ամուսնությունը՝ հիմնված սիրո վրա, ապա Լորելին` միայն հաշվարկով, ընդ որում Լորելին արդեն նշանված է միլիոնատեր Գաս Էսմոնդի հետ։ Էսմոնդի կասկածամիտ հայրը հարսի հետևից մասնավոր խուզարկուի է ուղարկում՝ հանձնարարելով հետևել, թե արդյոք Լորելին հավատարիմ կմնա Գասին։
Փարիզ հասնելու ճանապարհին կպչուն Լորելին հանդիպում է միլիոնատեր և «Փիգգի» ալմաստի հանքերի սեփականատեր Բիքմանին և հեշտությամբ գայթակղում նրան։ Մասնավոր խուզարկու Էրնի Մելոունին հաջողվում է այդ թեմայով վարկաբեկող ապացույցներ հավաքել։ Չնայած նրան, որ Մելոունն անկեղծորեն սիրահարվում է Լորելիի ընկերուհուն՝ Դորոթիին, խիստ անձնական լուսանկարներն ընկնում են փեսացուի հոր ձեռքը, և նա համոզում է Գասին հրաժարվել Լորելիի հետ ամուսնությունից։ Փարիզ ժամանելուն պես աղջիկները հայտնաբերում են, որ Էսմոնդը հրաժարվում է վճարել շքեղ հյուրանոցում իրենց բնակության համար։ Այդ ընթացքում նրանց առաջ նոր խնդիր է ծառանում. Բիքմանի կինը Լորելիին մեղադրում է իր ադամանդե տիարան՝ թագը գողանալու մեջ, ինչը միլիոնատերն իրականում նվիրել էր Լորելիին զբոսանավում։ Այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվում է վերադարձնել զարդը, նա խոստանում է պատասխանատվության ենթարկել Լորելիին։
Ելույթից հետո Դորոթին և Լորելին կիմանան, որ ֆրանսիական ոստիկանությունը վերջինիս ձերբակալման օրդեր ունի։ Լորելին համաձայնում է վերադարձնել թագը, բայց չի գտնում այն. ինչ-որ մեկը գողացել էր։ Այդ ժամանակ Դորոթին, դնելով բաց գույնի մազերով կեղծամը, գնում է դատարան ընկերուհու փոխարեն, իսկ նա մնում է հանդերձարանում Գասի հետ՝ փորձելով համոզել նրան վճարել թագի դիմաց։
Դատարան են գալիս Էսմոնդ ավագն ու Մելոունը։ Դորոթիին հաջողվում է անճանաչ մնալ բոլորի կողմից, բացի Մելոունից, և համոզել նրան հրաժարվել իր ցուցմունքներից։ Որոշ ժամանակ անց Մելոունն ասում է, որ գլխի է ընկնում, թե որտեղ է գտնվում թագը, և պատրաստ է այն դատարանի դահլիճ հասցնել։ Ստանալով նման հնարավորություն՝ նա շուտով բերում է միլիոնատեր Բիքմանին։ Գործը հայտարարվում է փակված։
Վերջում Լորելին և Գասը հանդիպում են նրա հոր հետ։ Նա մենակ է մնում նրա հետ և համոզում իր ճշմարտացիության մեջ։ Ֆիլմն ավարտվում է միաժամանակ անցկացվող երկու հարսանիքների տեսարանով՝ Գասի և Լորելիի, Էրնիի և Դորոթիի, որոնք տեղի էին ունենում միևնույն զբոսանավում։
Սկզբում Լորելի Լիի դերի համար պլանավորվում էր Բեթի Գրեյբլը, որին ֆիլմի համար ստիպված կլինեին վճարել 150 000 դոլար, սակայն «Նիագարա» կինոֆիլմի հաջողության և ավելի քիչ հոնորարի պատճառով այդ դերը բաժին հասավ Մերիլին Մոնրոյին։ Մոնրոյի հոնորարը կազմել է ընդամենը 11 250 դոլար, մինչդեռ Ջեյն Ռասելի հոնորարը գրեթե 18 անգամ ավելին պիտի լիներ[7][8]։ Նկարահանումների ժամանակ Մոնրոն նույնիսկ սեփական հանդերձարան չուներ։ Արդյունքում դերասանուհին վրդովվել է. «Տեսե՛ք, ֆիլմը կոչվում է «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին», իսկ ես շիկահեր եմ»[8]։
Ֆիլմի շահույթը կազմել է 5,3 միլիոն դոլար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.