Ջերալդին Չապլին
From Wikipedia, the free encyclopedia
Ջերալդին Լեյ Չապլին (անգլ.՝ Geraldine Chaplin, հուլիսի 31, 1944(1944-07-31)[1][2][3][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ծնունդով Ամերիկայից, բրիտանացի դերասանուհի։
Ջերալդին Չապլին անգլ.՝ Geraldine Chaplin | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 31, 1944(1944-07-31)[1][2][3][…] (79 տարեկան) |
Ծննդավայր | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Իսպանիա |
Մասնագիտություն | դերասանուհի, պարուհի, սցենարիստ, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ընտրանի | Դոկտոր Ժիվագո, Nefertiti y Aquenatos?, Nashville? և Չապլին |
Ծնողներ | հայր՝ Չարլի Չապլին, մայր՝ Ունա Օ'Նեյլ |
Ամուսին(ներ) | Պատրիսիա Կաստիլլա |
Համատեղ ապրող(ներ) | Կառլոս Սաուրա |
Երեխա(ներ) | Ունա Չապլին |
Պարգևներ և մրցանակներ | |
Չարլի Չապլինի և Ունա Օ'Նիլի դուստրը։
Նա հռչակ ձեռք բերեց իր Ոսկե Գլոբուսի անվանակարգային դերի՝ Տոնիայի համար, Դևիդ Լինի «Դոկտոր Ժիվագո» (1965) ֆիլմում։ Իր երկրորդ «Ոսկե Գլոբուսը» ստացավ Ռոբերտ Ալթմանի «Նեշվիլ» (1975) ֆիլմի համար։ Նա նաև նկարահանվել է Ալթմանի այլ ֆիլմերում, ինչպես օրինակ, «Բուֆալո Բիլ», «Հնդկացիները կամ նստած ցլի պատմության դասը» (1976) և «Հարսանիք» (1978)։ «Բարի գալուստ Լա Ռոնդե» ֆիլմում իր դերակատարման համար նա ստացել է ֆիլմերի և հեռուստատեսության Բրիտանական ակադեմիայի հատուկ մրցանակ (British Academy of Film and Television Arts)։ Այնուհետև նա նկարահանվում է «Ռոուզլենդ» (1977) և «Հիշիր իմ անունը» (1978) ֆիլմերում։ «Չապլին» (1992) կենսագրական ֆիլմում մարմնավորելով իր տատիկին՝ Հաննա Չապլինին, նա ստանում է երրորդ Ոսկե Գլոբուսը։ Նա նաև նկարահանվել է «Անմեղության տարիքը» (1993), «Ջեյն Էյր» (1996), «Մայր Թերեզա․ Աստծո գառան անունից» (1997) և «Գայլամարդը» (2010) ֆիլմերում։ Ջերալդին Չապլինը նկարահանվել է նաև մի քանի իսպանական և ֆրանսիական ֆիլմերում։ Կլոդ Լելոյի «Les Uns et les Autres» (1981), Ալեն Ռեզնեի «Կյանքը վարդերի պարտեզ է» (1983) կատակերգության մեջ և Ժակ Ռիվյեի «Սերը գետնին» (1984) փորձարարական ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսուհիներին։ Նա թերևս իր ամենամեծ հաջողությունը ունեցավ համագործակցելով Կառլոս Սաուրայի հետ՝ ռեժիսորի մի քանի նշանավոր ֆիլմերում մարմնավորելով գլխավոր հերոսուհիներին («Անան և գայլերը» (1973), «Կերակրի՛ր ագռավին» (1976), «Էլիզա, իմ կյանք» (1977), և «Հարյուրամյա մայրիկ» (1979) )։ Նա համագործակցել է նաև Պեդրո Ալմոդովարի հետ «Խոսիր նրա հետ» (2002) ֆիլմում։ «Առանց սահմանների քաղաքը» (2002) ֆիլմում խաղացած իր դերի համար նրան շնորհվել է Գոյա (կինոմրցանակ) և մի անգամ ևս առաջադրվել է «Որբություն» (2007) ֆիլմի համար։ Իսպանական կինեմատոգրաֆիայում նրա ավանդը իր գագաթնակետին հասավ 2006 թվականին, երբ իսպանական կինեմատոգրաֆիայի և գիտությունների ակադեմիան նրան ոսկե մեդալ շնորհեց։