Ջերսի Սիթի, Նյու Ջերսի
քաղաք / From Wikipedia, the free encyclopedia
Ջերսի Սիթին (անգլ.՝ Jersey City), Նյու Ջերսի նահանգի (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) երկրորդ ամենախիտ բնակեցված քաղաքն է՝ Նյուարկից հետո[4]։ Այն Հուդզոն շրջանի նստավայրն է, ինչպես նաև նրա ամենամեծ քաղաքը։ 2014 թվականին Ջերսի Սիթիում բնակչության թիվը հասավ 262.146[5]
Բնակավայր | ||
---|---|---|
Ջերսի Սիթի, Նյու Ջերսի | ||
անգլ.՝ Jersey City | ||
Երկիր | ԱՄՆ | |
Հիմնադրված է | 1609 թ. | |
Մակերես | 54,735593 կմ², 54,596099 կմ² | |
ԲԾՄ | 9 մետր | |
Բնակչություն | ▲292 449 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2] | |
Ժամային գոտի | EDT? և Ամերիկա/Նյու Յորք | |
Փոստային դասիչ | 07097, 07302-07308, 07310-07311[3] | |
Պաշտոնական կայք | jerseycitynj.gov | |
| ||
2010 թվականիՆ ԱՄՆ-ում անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թիվն էր 247.597[6][7]: Նյու Յորքի մետրոպոլիայի տարածքում Ջերսի Սիթին սահմանակից է Հուդզոն գետին արևելյան կողմից, Վերին Նյու Յորքին, Հեքընսեք գետին և Նյուարկ Բեյին։ Նավահանգիստ մտնելու 11 մղոն (18 կմ) երկարությամբ երկաթուղային կապերով, քաղաքը հանդիսանում է կարևոր տրանսպորտային սահման և Նյու Յորք նավահանգստի ու Նյու Ջերսիի արտադրական կենտրոն։ Մանհեթենի Ֆինանսական և սպասարկման ոլորտներում, ինչպես նաև տրանզիտ հասանելիության գործում մեծ դեր են խաղացել Ջերսի Սիթիի ծովեզրյա շրջանների վերակառուցումը և բիզնես շրջաններում ազգային խոշոր կենտրոնների ստեղծումը։
1930 թվականի մարդահամարի տվյալներով Ջերսի Սիթիի բնակչության թիվը հասնում էր 316.715-ի։ Կես դարի ընթացքում բնակչության թիվը կտրուկ անկում ապրեց՝ հասնելով 223.532: Սակայն 1980 թվականից հետո բնակչության թիվը հասել է 231.074-ի՝ 2010 թվականին գրանցելով 7,542 (+3,1%) աճ։ Ըստ 2000 թվականի մարդահամարի տվյալների, գրանցվել է 5.0% աճ (11.518)[8]: