Ջեֆրի Դեման
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Ջեֆրի Դեման (անգլ.՝ Jeffrey DeMunn, ապրիլի 25, 1947(1947-04-25)[1], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ), թատրոնի, հեռուստատեսության և կինոյի ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Քայլող մեռյալները» բազմասերիանոց հեռուստաֆիլմի առաջին և երկրորդ եթերաշրջաններում հանդես գալու համար։
Ջեֆրի Դեման անգլ.՝ Jeffrey DeMunn | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1947(1947-04-25)[1] (77 տարեկան) |
Ծննդավայր | Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Յունիոն քոլեջ (1969) և Բրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Ակտիվ շրջան | 1978–այժմ |
Ամուսին(ներ) | Էն Սեկյաեր (1974–1995)Քերի Լի (2001–այժմ) |
Պարգևներ և մրցանակներ | |
Հանդիսատեսին հայտնի է նաև «Ուղեկցորդը», «Կանաչ մղոն», «Մառախուղ» և այլ ֆիլմերում ունեցած երկրորդ պլանի դերերի համար։ 1995 թվականին նկարահանվել է «Քաղաքացի իքսը» ֆիլմում՝ մարմնավորելով խորհրդային ժամանակների ամենաարյունարբու սերիական մարդասպան Անդրեյ Չիկատիլոյին։ Մարդասպանի դերը Դեմանին բերում է «CableACE մրցանակ»[ru], ինչպես նաև առաջադրվում է «Էմմի» մրցանակի՝ «լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում։
Ջեֆրին ծնվել է 1947 թվականին Նյու Յորք նահանգի Բուֆալլո քաղաքում՝ Վիոլետ և Ջեյմս Դեմաննների ընտանիքում[2][3]։ 70-ական թվականներին մեկնել է Անգլիա, որտեղ խաղացել է հայտնի Օլդ Վիկ թատրոնի բեմում։ ԱՄՆ վերադառնալուց հետո միացել է Թագավորական շեքսպիրյան խմբին և մասնակցել բազմաթիվ ներկայացումների։ 1974 թվականին Ջեֆրին ամուսնացել է Էնն Սեկյերի հետ, որից 1995 թվականին բաժանվել է։ 2001 թվականին ամուսնացել է Քերի Լիի հետ[4]։