Ջին Հարլոու
From Wikipedia, the free encyclopedia
Ջին Հարլոու (անգլ.՝ Jean Harlow, ի ծնե՝ Հարլին Հարլոու Քարփենթեր անգլ.՝ Harlean Harlow Carpenter, մարտի 3, 1911(1911-03-03)[1][2][3][…], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4] - հունիսի 7, 1937(1937-06-07)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, կինոաստղ և 1930-ական թվականների սեքս խորհրդանիշ։
Ջին Հարլոու անգլ.՝ Jean Harlow | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1911(1911-03-03)[1][2][3][…] |
Ծննդավայր | Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունիսի 7, 1937(1937-06-07)[1][2][3][…] (26 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Կրթություն | Lake Forest Academy? և The Barstow School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ծնողներ | մայր՝ Ջին Հարլոու |
Ամուսին(ներ) | Փոլ Բեռն և Հարոլդ Ռոսսոն |
Պարգևներ և մրցանակներ | |
jeanharlow.com | |
Մազերի գույնի պատճառով նրան անվանել են «Պլատինե շիկահեր»։ Նա առաջին հոլիվուդյան դերասանուհին էր, ով կրում էր այդ մականունը։ Դերասանուհու էկրանային կերպարի հիմնական գծերն էին զգացմունքայնությունը և վառ սեքսուալ գրավչությունը։ Երեք անգամ ամուսանցել է։ Երկրորդ ամուսնությունը ողբերգությամբ է ավարտվել. դերասանուհու ամուսինը՝ պրոդյուսեր Փոլ Բերնը, մահացել է ամուսնությունից 2 ամիս հետո՝ ինքնասպանությամբ։ Գտնվելով փառքի գագաթնակետին, Ջինը մահացել է 26 տարեկան հասակում միզարյունություն հիվանդությունից։
Իր մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերն են՝ «Դժոխքի հրեշտակները» (1930 թ.), «Հասարակության թշնամին» (1931 թ.), «Պլատինե շիկահեր» (1931 թ.), «Կարմիր փոշի» (1932 թ.), «Ապշեցնող շիկահերը» (1933 թ.), «Կինն ընդդեմ քարտուղարուհու» (1936 թ.), «Զրպարտվածը» (1936 թ.), «Սարատոգա» (1937 թ.)։