From Wikipedia, the free encyclopedia
Յուջին Կել Սիսկել (անգլ.՝ Eugene Kal Siskel,հունվարի 26, 1946[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - փետրվարի 20, 1999[1], Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի կինոքննադատ և Chicago Tribune-ի լրագրող։ Մեկ այլ հայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերտի մտերիմ ընկերն է, ում հետ 13 տարի շարունակ համատեղ վարել Է At the Movies հեռուստածրագիրը։
Ջին Սիսկել | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1946[1] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 20, 1999[1] (53 տարեկան) |
Մահվան վայր | Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Գերեզման | Իլինոյս |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Եյլի համալսարան, Culver Academies?, Defense Information School? և Pierson College? |
Մասնագիտություն | լրագրող, հեռուստահաղորդավար և կինոքննադատ |
Կայք | cmgww.com/stars/siskel/index.php |
Gene Siskel Վիքիպահեստում |
Ծնվել է 1946 թվականի հունվարի 26-ին։ Տասը տարեկան հասակում երկկողմանի ծնողազուրկ է դարձել, նրան դաստիարակել են հորեղբայրն ու մորաքույրը։ 1967 թվականին ավարտել է Յելի համալսարանը «փիլիսոփայություն» մասնագիտությամբ, 1969 թվականին աշխատանքի է անցել Chicago Tribune-ում՝ ԱՄՆ բանակի պահեստազորում։
1975 թվականին ծանոթացել է կինոքննադատ Ռոջեր Էբերտի հետ, նրանք մտերիմ ընկերներ են դարձելи[2], վարել են մի քանի համատեղ հեռուստանախագծեր[3]։ Նրանց ֆիլմերի գնահատման համակարգը «մեծ մատը վերև՝ մեծ մատը ներքև» շուտով դարձել է շատ սիրված քննադատների շրջանում, մեծ ճանաչում է ստացել նաև «Կենդանի գույնով» և Bizarre, «Քելվին և Հոբս» կատակերգության, «Հոլիվուդյան դասավորություն» և «Գոձիլլա» ֆիլմերում, «Գաղտնի նյութեր» սերիալի դրվագներից մեկի, և նույնիսկ Bloodhound Gang խմբի մեկ երգի մեջ[3]։
1988 թվականի դեկտեմբերին Ջին Սիսկելը ենթարկվել է վիրահատության ուղեղի ուռուցքը վերացնելու համար։ 1999 թվականի փետրվարի 3-ին հայտարարել է, որ էկրանին կվերադառնա աշնանը, բայց փետրվարի 20-ին Սիսկելը մահացավ հետվիրահատական բարդությունների պատճառով։ Քննադատի մահվան պատճառով շոուի անունը փոխվեց, որը Սիսկելը վերջին 13 տարիներին վարում էր Ռոջեր Էբերտի հետ՝ Siskel & Ebert-ից Ebert & Roeper at the Movies, Ջին Սիսկերը փոխարինում է Ռիչարդ Ռուպերը։
Ջին Սիսկելը թաղված է Westlawn Cemetery գերեզմանատանը, մնացին այրին և երեք երեխաները։
Ակադեմիայի 71-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում, վերջին մեկ տարվա ընթացքում կյանքից հեռացած կինեմատոգրաֆիստների հիշատակին վիդեո-կտրվածք ցուցադրելուց հետո (Ջին Սիսեկլը այնտեղ չկար,որովհետև Ակադեմիայի անդամ չէր) հաղորդավարուհի Վուպի Գոլդբերգն ասել է՝ «Ջին, սիրելիս, ուր էլ որ լինես, սա քո համար է» և բոլորին ցույց է տվել արդեն ճանաչելի ժեստ՝ «մեծ մատը վերև»՝ ներկաների բուռն ծափահարությունների ներքո[4]։ Սիսկելի սիրելի ֆիլմը «Շաբաթ երեկոյի տենդն էր», որը նա դիտել էր առնվազն 17 անգամ և նույնիսկ աճուրդում գնել էր գլխավոր հերոսի սպիտակ դիսկո-կոստյումը[5]։
Չնայած կանոնավոր հրավերներին՝ Սիսկելը միշտ հրաժարվել է որևէ ֆիլմում կամ սերիալում էպիզոդիկ, «հյուրային» դեր խաղալ։ Նա բացառություն էր անում միայն թոք-շոուի համար և մի անգամ ինքն իրեն հնչեցրեց «քննադատ» մուլտսերիալի մեկ դրվագում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.