Ջո Մորթոն
ամերկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Ջեսեֆ Թոմաս «Ջո» Մորթոն Կրտսեր (անգլ.՝ Joseph Thomas "Joe" Morton, Jr., հոկտեմբերի 18, 1947(1947-10-18)[1][2][3], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[6] , ֆիլմի, հեռուստատեսության և թատրոնի ամերիկացի դերասան։ Նա նկարահանվել է ռեժիսոր Ջոն Սայլսի «Եղբայրը ուրիշ մոլորակից», «Հույսի քաղաք» և «Շերիֆի աստղը» ֆիլմերում։ Նա նաև նկարահանվել է «Տերմինատոր 2. Դատաստանի օր», «Մկների և մարդկանց մասին», «Արագություն», «Այն, ինչը փակում է սուտը», «Ալի», «Հատուցման ժամը», «Ստելս» և «Ամերիկյան գանգստեր» ֆիլմերում։ 2014 թվականին Մորթոնը հաղթել է Փրայմթայմ Էմմի մրցանակ՝ «Սկանդալ» հեռուստասերիալում Էլի Փոփին՝ Օլիվիա Փոփի հոր դերը մարմնավորելու համար։ Նա նաև մարմնավորել է Հենրի Դյաքոնին «Էվրիկա» հեռուստասերիալում։
Արագ փաստեր Ջո Մորթոն, Ծնվել է ...
Ջո Մորթոն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1947(1947-10-18)[1][2][3] (76 տարեկան) |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Հոֆստրա համալսարան և Էնդրյու Ջեքսոնի անվան ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և կինոռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Փակել