From Wikipedia, the free encyclopedia
Ջոան Բյուֆորտ (անգլ.՝ Joan Beaufort, 1404 - հուլիսի 15, 1445, Դանբար ամրոց), Շոտլանդիայի թագուհի 1424 թվականից մինչև 1437 թվականը։
Շոտլանդիայի թագավոր Ջեյմս I-ի կինը։ Իր որդի Ջեյմս II-ի անչափահասության ընթացքում (1437-1439 թվականներին) եղել է Շոտլանդիայի գահապահ՝ ժամանակավոր կառավարիչ։
Ջոան Բյուֆորտը Սոմերսետի 1-ին կոմս Ջոն Բյուֆորտի դուստրն էր, որի հայրը Ջոն Գաունտի ու իր սիրուհու (հետագայում կնոջ)՝ Քեթրին Սվայնֆորդի[3] օրինական որդին էր։ Ջոանի մայրը Մարգարեթ Հոլանդն[4] էր, Ջոան Քենթի (սև արքայազն Էդվարդի կնոջ) թոռնուհին Քենթի 1-ին կոմս Թոմաս Հոլանդի հետ իր ամուսնությունից։ Ջոանը նաև Անգլիայի թագավոր Հենրի IV- ի կիսազարմուհին էր, Ռիչարդ II-ի եղբորորդու դուստրը և Էդվարդ III-ի թոռան դուստրը։ Նրա հորեղբայր Հենրի Բյուֆորտը կարդինալ էր ու Անգլիայի վարչապետ[3]։
Շոտլանդիայի թագավոր Ջեյմս I-ը հանդիպել է Ջոանին Անգլիայում բանտարկյալ եղած ժամանակ և ճանաչել է նրան առնվազն 1420 թվականից։[4] Ասում են, որ նա է եղել թագավոր Ջեյմսի ոգեշնչման աղբյուրը, որ նա գերության մեջ գրել է իր հանրահայտ բանաստեղծությունը՝ «Թագավորի գիրքը», երբ պատուհանից նրան տեսել է այգում։[5] Ամուսնությունը որոշ չափով քաղաքական էր, քանի որ այն թագավորին գերությունից ազատելու համաձայնագրի մի մասն էր։ Անգլիական տեսանկյունից Բյուֆորտների հետ ազգակցությունը ենթադրում էր, որ նրա երկիրը դաշինք կհաստատեր Անգլիայի հետ, ոչ թե Ֆրանսիայի։[4] Բանակցությունների արդյունքում Ջոանի օժիտից 10,000 արծաթադրամ հանվել է Ջեյմսի իրական փրկագնից։[6]
1424 թվականի փետրվարի 12-ին Ջոան Բյուֆորտն ու թագավոր Ջեյմսն ամուսնացել են Սաութվարքի սուրբ Մերի Օվերին եկեղեցում։[4][7] Հարսանեկան արարողությունը կատարվել է նույն տարում Վինչեստերյան դղյակում նրա հորեղբայր կարդինալ Հենրի Բյուֆորտի կողմից։ Ուղեկցել է իր ամուսնուն անգլիական գերությունից Շոտլանդիա վերադառնալիս և թագադրվել ամուսնու հետ Սքոնի վանքում։ Որպես թագուհի հաճախ է միջնորդել թագավորին մահապատժի ենթարկվածների համար։[8]
Արքայական զույգն ունեցել է ութ զավակ, այդ թվում ապագա Ջեյմս II թագավորն ու Ֆրանսիայի թագավոր Լուի XI-րդի[4] ապագա կին արքայադուստր Մարգարեթը։
Ջեյմս I-ը սպանվել է Փերթում 1437 թվականի փետրվարի 21-ին։ Ջոանը նույնպես եղել է մարդասպանների թիրախը իր ամուսնու հետ, սակայն կարողացել է հաղթահարել վերքերը։[4] Նա հաջողությամբ ուղղորդել է իր ամուսնու կողմնակիցներին, որ հարձակվեն արքայասպան Վալտեր Ստյուարտի՝ Աթոլի կոմսի վրա, բայց ստիպված է եղել թողնել գահը երեք ամիս անց։[4] Շոտլանդիայում ընդունված չէր անգլուհու կողմից կառավարվելը։[4] Այսպիսով, Դուգլասի կոմսը նշանակվել է իշխանության, թեև Ջոանը մնացել է իր որդու խմամակալը։[4]
1439 թվականի հուլիսի վերջին նա ամուսնացել է Լոռնի սև ասպետ Ջեյմս Ստյուարտի հետ [4], նախապես ստանալով պապական ազատում և՛ արյունակցությունից, և՛ մերձավորությունից։ Ջեյմսը Դուգլասի կոմսի դաշնակիցն էր, և նրա հետ պլանավորում էր տապալել Ստիրլինգի ամրոցի կառավարիչ Ալեքսանդր Լիվինգստոնին Ջեյմս II-ի անչափահասության տարիներին։[փա՞ստ] Լիվինգստոնը ձերբակալել է Ջոանին 1439 թվականի օգոստոսին ու ստիպել նրան հրաժարվել փոքրիկ թագավորի խնամակալությունից։[4] 1445 թվականին Դուգլաս/Լիվինգստոն խմբակցության ու թագուհու աջակիցների միջև կոնֆլիկտը վերսկսվել է, ու նա պաշարման էր ենթարկվել Դունբար ամրոցում կոմս Դուգլասի կողմից, երբ մահացել է 1445 թվականի հուլիսի 15-ին։ Հուղարկավորվել է Փերթի Կարտեզյան միաբանությունում։[4][7]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.