From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Գրեյ (անգլ.՝ John Gray, 1799[1][2][3][…], Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - ապրիլի 26, 1883)[4], 19-րդ դարի բրիտանացի սոցիալիստ, տնտեսագետ, լրագրի սեփականատեր։ Իր հեղինակած ու հրատարակած առաջին գրքում՝ «Դասախոսություն մարդկային երջանկության մասին» («A Lecture on Human Happiness») աշխատության մեջ, պաշտպանել է Ռոբերտ Օուենի գաղափարները, թեև հետագայում քննադատել է նրան բնորոշ կոմունիտարիզմը։ Պետության նվազագույն միջամտությամբ կապիտալիզմի (laissez-faire capitalism) գրեյյան քննադատությունը սովորաբար զուգադրվում է ռիկարդոյական սոցիալիզմի դպրոցի հետ։ Ջոն Գրեյը եղել է առաջին հեղինակներից մեկը, ով պաշտպանել է կենտրոնից պլանավորվող տնտեսության գաղափարը։
Ջոն Գրեյ | |
---|---|
Ծնվել է | 1799[1][2][3][…] Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | ապրիլի 26, 1883 |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | տնտեսագետ, լրագրող և գրող |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Ջոն Գրեյի մասին հավաստի տեղեկությունները սակավ են։ Հայտնի է, որ նա կյանքի մեծ մասն անց է կացրել Էդինբուրգում։ Իր իսկ վկայությամբ՝ աղքատ աշակերտ է եղել, հարկադրված՝ թերի է թողել ուսումնառությունը և մեկնել Լոնդոն՝ ֆաբրիկայում աշխատելու։ Ստիպված է եղել բազմաթիվ դժվարություններ հաղթահարել, և կենսափորձը նրան հանգեցրել է այն համոզման, որ տնտեսական գործող համակարգը արատավոր է։ Այդ կենսափորձը միաժամանակ դրդել է, որ կարդա, ուսումնասիրի Ադամ Սմիթի, Դևիդ Ռիկարդոյի և այլ տնտեսագետների աշխատությունները, հետաքրքրվի հասարակական բարեփոխումների զանազան սխեմաներով[5]։ Եղել է հասարակական բարեփոխիչ Աբրամ Կոմբի երկրպագուներից մեկը[6], որոշ ժամանակ անդամակցել է Ռոբերտ Օուենի նախաձեռնած կոոպերատիվ շարժմանը։
1825 թվականին եղբոր՝ Ջեյմսի հետ հիմնադրել է «Edinburgh and Leith Advertiser», 1826 թվականին՝ North British Advertiser լրագիրը։ 1844-1849 թվականներին եղբայրները գործունեություն են ծավալել Գլազգոյում՝ որպես Gray's Local Advertiser գովազդային ընկերության և ամսագրի սեփականատերեր[7]։ Միաժամանակ Ջոն Գրեյը հոդվածներ է հրատարակել Մեծ Բրիտանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսնող պարբերականներում, ինչպես, օրինակ, «Արդյունաբերության բարեփոխում» հոդվածը, որը 1848 թվականին լույս է ընծայվել United States Magazine and Democratic Review ամսագրում[8]։
Կարլ Մարքսը որոշ մեջբերումներ է կատարել է Գրեյի և ռիկարդոյայկան այլ սոցիալիստների աշխատություններից, երբ բանավիճում էր Պիեռ Ժոզեֆ Պրուդոնի հետ[9], իսկ 1859 թվականին հրատարակած «Ներդրում քաղաքատնտեսության բնագավառում» աշխատության մեջ սուր քննադատության է ենթարկել նրանց[10]։
1846 թվականին Ջոն Գրեյը հիշատակվել է The Law Times-ում՝ սնանկության առնչությամբ[11]։
Որպես նրա մահվան տարեթիվ՝ որոշ աղբյուրներ նշում են 1883-ը, մյուսները՝ 1850-ը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.