Ջոնի Դեփ
From Wikipedia, the free encyclopedia
Ջոնի Դեփ (անգլ.՝ Johnny Depp, իսկական անուն ազգանունը՝ John Christopher «Johnny» Depp II, հունիսի 9, 1963(1963-06-09)[11][12][13][…], Օուենսբորո, Կենտուկի, ԱՄՆ[14]), ամերիկացի ժամանակակից հայտնի դերասան։ Խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում։ 46 տարբեր կինոմրցանակի դափնեկիր է, ներկայացված է եղել ևս 57-ի։ Ավելի հանրահյատ նա դարձել է Թիմ Բարթոնի ֆիլմերի և «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում կատարած կապիտան Ջեք Ճնճղուկի դերի շնորհիվ։ 2012 թվականին նրան գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաշատ վաստակող դերասան. նա վաստակել է 75 միլիոն ԱՄՆ դոլար մեկ տարում։
Ջոնի Դեփ անգլ.՝ Johnny Depp | |||||
---|---|---|---|---|---|
Ջոնի Դեփ 2009 թվական | |||||
Հասակը | 178 սմ | ||||
Ծնվել է | հունիսի 9, 1963 (60 տարեկան) | ||||
Ծննդավայր | Օվենսբորո, Կենտուկի, ԱՄՆ | ||||
Կրթություն | Miramar High School? և Bournville School? | ||||
Քաղաքացիություն | ԱՄՆ[1] | ||||
Ազգություն | ամերիկացի | ||||
Մասնագիտություն | դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր | ||||
Ակտիվ շրջան | 1983–այժմ | ||||
Ժանրեր | Արկածային, Դրամա, Ֆենտեզի | ||||
Ընտրանի | "Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը", "Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին", "Զբոսաշրջիկ" | ||||
Ծնողներ | հայր՝ John Christopher Depp?[2], մայր՝ Betty Sue Wells?[2] | ||||
Ամուսին(ներ) | Լորի Ալիսոն (1983-1985) Էմբեր Հերդ (2015-2017) | ||||
Համատեղ ապրող(ներ) | Շերիլին Ֆենն, Վայնոնա Ռայդեր[3], Ջենիֆեր Գրեյ[4], Քեյթ Մոսս[3][5][4], Վանեսա Պարադի[3], Tally Chanel?[6] և Polina Glen?[7] | ||||
Երեխա(ներ) | 2 երեխա | ||||
Պարգևներ և մրցանակներ | |||||
IMDb | ID 0000136 | ||||
ԿինոՊոիսկ | ID 6245 | ||||
johnnydepp.com | |||||
Ջոնի Դեփ՝ Վիքիպահեստ | |||||
|
Դեփի մասնակցությամբ ֆիլմերը հավաքեցին ավելի քան 3 միլիարդ դոլար Ամերիկայի Միացյալ Նահանգներում և 7,6 միլիարդ դոլար համաշխարհային շուկայում։ Դերասանի առավել հաջող կոմերցիոն նախագծերից է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարքը (ավելի քան 3 միլիարդ դոլար ԱՄՆ-ում), «Ալիսան հրաշքների աշխարհում» (ավելի քան միլիարդ դոլար ԱՄՆ-ում), «Չառլին և շոկոլադի գործարանը» (ավելի քան 474 միլիոն դոլար ԱՄՆ-ում) և «Զբոսաշրջիկ» (278 միլիոն դոլար ԱՄՆ-ում)[15][16][17]։