ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Ջոշուա Փոլ Դալլաս[1] (անգլ.՝ Joshua Paul Dallas, դեկտեմբերի 18, 1978, Լուիսվիլ, Կենտուկի), ամերիկացի կինո և հեռուստադերասան, որը խաղացել է Ֆանդրալի դերը Թոր ֆիլմում։ Հայտնի է նաև գեղեցիկ արքայազնի՝ Դևիդ Նոլանի դերով ABC հեռուստաալիքի «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալում։
Ջոշուա Դալլաս | |
---|---|
Դալլասը 2014 թվականի հուլիսի 26-ի San Diego Comic-Con International-ին | |
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1978 (45 տարեկան) |
Ծննդավայր | Լուիսվիլ, Կենտուկի |
Կրթություն | Mountview թատերական արվեստի ակադեմիա և Նյու Ալբանիի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան |
Ամուսին(ներ) | Ջինիֆեր Գուդվին |
Երեխա(ներ) | Oliver Dallas? |
1993 թվականին Ջոշն ավարտում է Ինդիանա նահանգի Նյու Ալբանիի բարձրագույն դպրոցը, որտեղ Դևիդ Լոնգեսթի ղեկավարությամբ սովորում է թատերական արվեստ։ 16 տարեկանում Սառա Էքսլիի անվան կրթաթոշակ է ստանում, որի շնորհիվ թատերական արվեստ է սովորում Լոնդոնի Մոնտվյու կոնսերվատորիայում։
2003 թվականին, երբ Ջոշը Մեծ Բրիտանիա է ժամանում թատերական արվեստ սովորելու, ծանոթանում է դերասանուհի Լարա Փուլվերի հետ։ Զույգն ամուսնանում է 2007 թվականին, սակայն 2011 թվականին ամուսնալուծվում է[2]։
2011 թվականի աշնանը, Ջոշի խոսքերով, «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալի իր գործընկերուհու՝ Ջենիֆեր Գուդվինի հետ սիրավեպ է սկսվում, որն արդյունքում ավելի ամուր հարաբերությունների է վերածվում[3]։ 2013 թվականի հոկտեմբերին զույգը նշանվում է[4], իսկ 2014 թվականի ապրիլի 12-ին՝ ամուսնանում[5]։ Ամուսինները 2 որդի ունեն՝ Օլիվեր Ֆինլի Դալլասը (ծն․ մայիսի 29, 2014) և Հյուգո Ուիլսոն Դալլասը (ծն․ հունիսի 1, 2016)[6][7]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2006 | ս | Ultimate Force | - | |
2008 | ֆ | 80 րոպե | 80 Minutes | Ֆլոյդ |
2008 | ս | Դոկտոր Ով | Doctor Who | արձան գրադարանում |
2009 | ֆ | Բռնցաքամարտիկը | The Boxer | Բեն |
2009 | ֆ | Վայրէջք 2 | The Descent: Part 2 | Գրեգ |
2009 | հֆ | Լեհման եղբայրների վերջին օրերը | The Last Days of Lehman Brothers | Էյս |
2010 | ս | Փող | Money | Սպանկ Դևիս |
2010 | ֆ | Ուրվականի մեքենան | Ghost Machine | Բրեգ, ձայն |
2010 | ս | Հավայի 5-0 | Hawaii Five-О | Բեն Բաս |
2011 | ս | C.S.I.: Հանցանքի վայր | CSI: Crime Scene Investigation | Քիփ Վուդման |
2011 | ֆ | Թոր | Thor | Ֆանդրալ |
2011 | հֆ | Հինգ | Five | Հենրի |
2011֊2017 | ս | Մի անգամ հեքիաթում | Once Upon a Time | գեղեցիկ արքայազն/Դևիդ Նոլան |
2012 | ֆ | Կարմիր պոչեր | Red Tails | Ռայան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.