Ջովանի Պիկո դելլա Միրանդոլա
From Wikipedia, the free encyclopedia
Ջովանի Պիկո դելլա Միրանդոլա (իտալ․՝ Giovanni Pico della Mirandola, փետրվարի 24, 1463[1], Միրանդոլա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա[2] - նոյեմբերի 17, 1494[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3]), իտալացի մտածող, վաղ հումանիզմի ներկայացուցիչ։ Սովորել է Բոլոնjայի, Ֆեռարայի, Պադուայի համալսարաններում։ Հարել է Պլատոնյան ակադեմիային, կրել Արիստոտելի և Իբն Ռոշդի հայացքների ազդեցությունը։ Հռչակվել է 1486 թվականին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, երբ, լինելով ընդամենը 23 տարեկան մի երիտասարդ, հանդես է եկել կրոնի, փիլիսոփայության ու բնափիլիսոփայության վերաբերյալ իր համբավավոր թեզիսներով և դրանց պաշտպանության նպատակով գրած Ճառ՝ մարդու արժանապատվության մասին երկով, որը անվանվել է "Վերածննդի մանիֆեստ"[4], և վերածննդյան հումանիզմի առանցքային բնագիր, կոչվել նաև "Hermetic Reformation".[5]։ Նա համարվում է այսպես կոչված՝ քրիստոնեական Կաբալայի ավանդույթի՝ Արևմուտքի էզոթերիզմի հիմնադիրը, իսկ նրա 900 թեզիսները եղել է եկեղեցու կողմից դատապարտված ու արգելված առաջին տպագիր գիրքը[6]։
Պիկո Դելլա Միրանդոլա իտալ.՝ Giovanni Pico della Mirandola | |
---|---|
Ծնվել է | 1463 փետրվարի 24 |
Ծննդավայր | Միրանդոլա, Իտալիա |
Մահացել է | նոյեմբերի 17, 1494(1494-11-17) (տարիքը 31) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Իտալիա |
Գերեզման | Museum of San Marco |
Քաղաքացիություն | Duchy of Mirandola |
Ազգություն | Իտալացի |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Բոլոնիայի համալսարան, Ֆերարայի համալսարան, Պադովայի համալսարան և Փարիզի համալսարան |
Ազդվել է | Նեոպլատոնականություն |
Երկեր | «Դատողություններ ընդդեմ աստվածային աստղագուշակության», «Հեպտապլուս», «Կեցության և Միակի մասին», «Ճառեր մարդու արժանապատվության մասին» |
Մասնագիտություն | Մտածող |
Ծնողներ | հայր՝ Gianfrancesco I Pico?, մայր՝ Giulia Boiardo? |
Անդամություն | Պլատոնական ակադեմիա |
Giovanni Pico della Mirandola Վիքիպահեստում |