Ջոտտո դի Բոնդոնե
From Wikipedia, the free encyclopedia
Ջոտտո դի Բոնդոնե (իտալ.՝ Giotto di Bondone, 1267[1], 1276[1] կամ 1266[2], Վիկիո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[3][4][2] - հունվարի 8, 1337[4][2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[5][4][2]), նախավերածննդյան շրջանի իտալացի նկարիչ և քանդակագործ։
Ջոտտո դի Բոնդոնե իտալ.՝ Giotto di Bondone | |
---|---|
Ի ծնե | Giotto di Bondone |
Ծնվել է | 1267[1], 1276[1] կամ 1266[2] |
Ծննդավայր | Վիկիո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[3][4][2] |
Մահացել է | հունվարի 8, 1337[4][2] |
Վախճանի վայրը | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[5][4][2] |
Քաղաքացիություն | Ֆլորենցիայի Հանրապետություն |
Ուսուցիչ | Չիմաբուե[6] |
Ստեղծագործություն(ներ) | Scrovegni Chapel?, Saint Stephen?, Ջոտտո զանգակատուն և Giotto's O? |
Ոճ | Պրոտոռենեսանս[3] և Գոթիկա[3] |
Ժանր | հոգևոր արվեստ[7], այլաբանություն[7] և դիցաբանական գեղանկարչություն[7] |
Մասնագիտություն | նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ, muralist և դիզայներ |
Գործունեությունը | նկարիչ քանդակագործ։ |
Ծնողներ | հայր՝ Bondone? |
Զբաղեցրած պաշտոններ | պալատական նկարիչ |
Giotto di Bondone Վիքիպահեստում |
Նա նոր մշակույթի ներկայացուցիչ էր։ Եղել է ճարտարապետ, քանդակագործ, պոետ, սակայն ամենանշանակալի[փա՞ստ] ներդրումը կատարել է գեղանկարչության մեջ։ Նա առաջիններից է, որ ստեղծել է մարդու տիպական կերպարը` իր առջև խնդիր դնելով մոդելավորված լույսի և ստվերի միջոցով ստանալ պլաստիկ ծավալի կշռելիություն և ռեալ, հավասարաչափ տարածության վերարտադրություն։
Մոտավորապես 1309 թվականին Ջոտտոն զարդանկարում է Պադուա քաղաքում գտնվող Կապելլա դել Արենա եկեղեցու պատերը։ Որմնանկարները ներկայացնում են Քրիստոսի կյանքի ողջ ուղին՝ սկսած նրա նախնիների պատմությունից։ Ավելի նշանակալի նկարներից է «Հուդայի համբույրը»։ Նկարի կենտրոնում առաքյալներից ու զինվորներից առաջանում են դեպի դիտողը Քրիստոսը և Հուդան։ Քրիստոսը պատկերված է վեհ և գեղեցիկ։ Նրա լարված հայացքը լի է զայրույթով և կշտամբանքով։ Վանելու աստիճան այլանդակ է Հուդան։ Նույն կապելլայի որմնանկարներից է նաև «Հովակիմի վերադարձը հովիվների մոտ», «Սուրբ Ղազարի հարությունը» և «Ողբ առ Քրիստոս»-ը։
1307 թվականին նրան նշանակում են Ֆլորենցիայում կատարվող բոլոր գեղարվեստական աշխատանքների ղեկավար։ Լեոնարդո դա Վինչին ասել է նկարչի մասին հետևյալ խոսքերը. «Ջոտտոն գերազանցեց ոչ միայն իր ժամանակակիցներին, այլև մի քանի դար առաջ անցավ նրանցից»։