Ջորջ VI
From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ VI (անգլ.՝ George VI, մկրտության անուն Ալբերտ Ֆրեդերիկ Արթուր Ջորջ, դեկտեմբերի 14, 1895(1895-12-14)[1][2][3][…], Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 6, 1952(1952-02-06)[1][2][3][…], Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի, Կանադայի, Ավստրալիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության արքա 1936 թվականի դեկտեմբերի 11-ից սկսած։ Վինձորների դինաստիայի ներկայացուցիչներից։
Ջորջ VI | |
---|---|
Զինվորական կոչում | Գերագույն գլխավոր հրամանատար և Captain General Royal Marines? |
Ծնվել է՝ | դեկտեմբերի 14, 1895(1895-12-14)[1][2][3][…] |
Ծննդավայր | Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է՝ | փետրվարի 6, 1952(1952-02-06)[1][2][3][…] (56 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
King George VI Memorial Chapel[4] | |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տոհմ | Վինձորների դինաստիա |
միապետ, ազնվական, սպա և թենիսիստ | |
Շրջանավարտ | Թրինիթի քոլեջ (հոկտեմբեր 1920) |
Հայր | Գեորգ V[5] |
Մայր | Մարիա Թեքցի[5] |
Երեխաներ | Եղիսաբեթ II[5] և արքայադուստր Մարգարետ[5] |
Հավատք | Անգլիկան եկեղեցի և քրիստոնեություն |
Պարգևներ | |
Առողջական վիճակ | Կակազություն, genu valgum?, Խոցային հիվանդություն, աթերոսկլերոզ և thromboangiitis obliterans? |
Ստորագրություն |
Գահ է բարձրացել եղբոր՝ Էդուարդ VIII ինքնակամ հրաժարագրից հետո։ Պատմության մեջ մտել է ամենից առաջ իբրև Մեծ Բրիտանիայի և Բրիտանական կայսրության մեջ մտնող երկրների կառավարիչ ընդդեմ Նացիստական Գերմանիայի՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ։
Ջորջի գահակալության ժամանակ Բրիտանական կայսրությունը փլուզվում է, որի փոխարեն կազմավորվում է Ազգերի համագործակցությունը։ Նա եղել է Հնդկաստանի վերջին կայսրը (1936 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 1947 թվականի օգոստոսի 15-ը) և Իռլանդիայի վերջին թագավորը (մինչև 1949 թվականի ապրիլի 18-ը)։ 1949 թվականի ապրիլի 29-ից կրել է Ազգերի համագործակցություն կազմակերպության գլխավոր տիտղոսը (անգլ.՝ Head of the Commonwealth):