Ջորջ Էվերեստ
From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Էվերեստ (հուլիսի 4, 1790(1790-07-04)[1][2][3][…], Գրինվիչ, Մեծ Բրիտանիայի թագավորություն - դեկտեմբերի 1, 1866(1866-12-01)[1][2][3][…], Վեստմինստեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6]), բրիտանացի տեղագիր և աշխարհագրագետ, 1830-1843 թվականներին եղել է Հնդկաստանի քարտեզագրման և պահպանման դեպարտամենտի ղեկավար։ Նրա պատվին է անվանվել աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը։
Ջորջ Էվերեստ անգլ.՝ George Everest | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1790(1790-07-04)[1][2][3][…] Գրինվիչ, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 1, 1866(1866-12-01)[1][2][3][…] (76 տարեկան) Վեստմինստեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] |
Գերեզման | St Andrew's Church, Church Road, Hove |
Բնակության վայր(եր) | Crickhowell? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն[7][8][9] |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, աշխարհագրագետ և գեոդեզիստ |
Գործունեության ոլորտ | աշխարհագրություն[10], գեոդեզիա[10] և Քարտեզագրություն |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Թագավորական աշխարհագրական ընկերություն |
Ալմա մատեր | Թագավորական ռազմական ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[10] |
Ազդվել է | William Lambton? |
Պարգևներ | |
George Everest Վիքիպահեստում |
Ռազմական կրթություն ստանալուց հետո, Էվերեստը միացավ Բրիտանական արևելահնդկական ընկերությանը և տասնվեց տարեկան հասակում ժամանեց Հնդկաստան։
Ի վերջո նա միացավ Մեծ եռանկյունաչափական հետազոտությանը՝ որպես Ուիլյամ Լամբթոնի օգնական և 1823 թվականին փոխարինեց Լամբթոնին, որպես հետազոտության ղեկավար։ Էվերեստը մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում Հնդկաստանի հարավային կետից մինչև Նեպալի հյուսիս (2,400կմ) աշխարհագրական երկայնության ուսումնասիրություններին, որոնք սկսել էին դեռևս 1806 թվականին և ավարտվեցին 1841-ին։ 1843 թվականին, նա դարձավ Հնդկաստանի քարտեզագրման և պահպանման դեպարտամենտի ղեկավար, իսկ 1843 թվականին թոշակի անցնելով վերադարձավ Անգլիա։
1865 թվականին, Royal Geographical Society -ն գագաթն անվանեց Պիկ XV, որը հետագայում անվանվեց Էվերեստի պատվին[11]։ Էվերեստ անունն ընտրվեց գագաթի անվանակոչման հետ կապված մի շարք տեղանունների առաջարկութունների փոխզիջման արդյունքում։ Էվերեստը առարկեց առաջարկությանը, քանի որ չէր մասնակցել ուսումնասիրություններին և համոզված էր, որ այն դժվարությամբ կհնչի հինդուերեն[12][13][14]։