Ջորջթաուն (Կայմանյան կղզիներ)
From Wikipedia, the free encyclopedia
Ջորջթաուն (անգլ.՝ George Town), Մեծ Բրիտանիայի անդրծովյան Վեստ Ինդիա տարածաշրջանում գտնվող Կայմանյան կղզիների մայրաքաղաքը։ Նավահանգիստ Կարիբյան ծովի ափին։ Գտնվում է Մեծ Կայման կղզում։
Բնակավայր | ||
---|---|---|
Ջորջթաուն | ||
անգլ.՝ George Town | ||
Երկիր | Կայմանյան կղզիներ | |
Մակերես | 29 կմ² | |
ԲԾՄ | 10 մետր | |
Պաշտոնական լեզու | անգլերեն | |
Բնակչություն | 27 704 մարդ | |
Ժամային գոտի | UTC-5 | |
| ||
Կայմանյան կղզիների ոչ միայն վարչական, այլև ֆինանսական կենտրոնն է, որտեղ գտնվում են շուրջ 600 բանկային կազմակերպությունների գրասենյակներ։ Բացի այդ, քաղաքում կան առևտրի մի շարք կենտրոններ, զբոսաշրջային ջերմանավերի սպասարկման կետ, բեռնատար նավերի նորոգարան։ Նրա բնակչությանն ու այցելուներին սպասարկում է Օուեն Ռոբերթսի անվան միջազգային օդանավակայանը (անգլ.՝ Owen Roberts International Airport):
Globalization and World Cities Research Network-ի դասակարգման համաձայն՝ Ջորջթաունը դասվել է Beta քաղաքների շարքին[1]։
2019 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչության թվաքանակը եղել է շուրջ 40.200. այդ ցուցանիշով Ջորջթաունը Մեծ Բրիտանիայի անդրծովյան Վեստ Ինդիա տարածաշրջանում զբաղեցնում է առաջին տեղը[2]։