Ջորջոնե
From Wikipedia, the free encyclopedia
Ջորջո Բարաբարելլի դա Կաստելֆրանկո, հայտնի է որպես Ջորջոնե (իտալ.՝ Giorgio Barbarelli da Castelfranco, Giorgione, 1470-ականներ, Կաստելֆրանկո Վենետո, Վենետիկի հանրապետություն[1][2][3] - 1510[1][4][5], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][2][3]), իտալացի նկարիչ, Վերածննդի Վենետիկյան գեղանկարչության դպրոցի մեծագույն ներկայացուցիչ։
Ջորջոնե Giorgio Barbarelli da Castelfranco, Giorgione | |
---|---|
Ծնվել է | 1470-ականներ |
Ծննդավայր | Կաստելֆրանկո Վենետո, Վենետիկի հանրապետություն[1][2][3] |
Վախճանվել է | 1510[1][4][5] |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][2][3] |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ և վիզուալ արտիստ |
Ոճ | Բարձր վերածնունդ[6], Վերածնունդ[1][6] և Վենետիկի գեղարվեստի դպրոց[1][6] |
Ժանր | պատմական գեղանկարչություն[1][2], դիմապատկեր[1][2], բնանկար[1][2], հոգևոր արվեստ[1], նյու[2], կրոնական նկարչություն[2] և ժանրային նկարչություն[2] |
Թեմաներ | գեղանկարչություն[7] և Կերպարվեստ[7] |
Ուշագրավ աշխատանքներ | Լաուրա, Երեք փիլիսոփա, Փոթորիկ և Ինքնապատկեր |
Մեկենասներ | Taddeo Contarini? |
Ուսուցիչ | Ջովանի Բելլինի |
Giorgione Վիքիպահեստում |
Վերածննդի շրջանի վենետիկյան արվեստը հանդիսանում է իտալական արվեստի անբաժան և կարևորագույն մասը։ Ջորջոնեն վենետիկյան փայլուն ծաղկում ապրած գեղանկարչության հիմնադիրն է, վենետիկյան դպրոցի առաջին ներկայացուցիչն, ով պատկանում է վերածննդի դարաշրջանին։
Վազարին գրում է, որ Ջորջոնեն իր ամբողջ կյանքի ընթացքում ունեցել է ազնվական և բարի համբավ, իսկ իր կեղծանունը, որը նշանակում է «Մեծ» ստացել է «հոգու մեծության» համար։ Նա հայտնի էր ոչ միայն որպես նկարիչ, այլ նաև որպես այդ ժամանակաշրջանի Վենետիկի հրաշալի երաժիշտներից մեկը։ Վազարիի խոսքերով նրա երգն ու նվագը համարվում էին աստվածային։