Ջուլիետ (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Ջուլիետ (անգլ.՝ Juliet), Ուրան մոլորակի արբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1986 թվականի հունվարի 3-ին։ Այն սկզբում ստացել է S/1986 U 2 ժամանակավոր անվանում[5]։ Հետագայում այն անվանվել է Շեքսպիրի Ռոմեո և Ջուլիետ պիեսի հերոսուհու անունով։ Այն նույնպես անվանվում է Ուրան XI[6]:
Ջուլիետ (S/1986 U 2; Ուրան XI) | |
---|---|
«Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարը, Ջուլիետը Ուրանի ուղեծրում | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 3 հունվար 1986 թ. (Սթիվեն Սիննոտ / «Վոյաջեր-2»-ի կողմից) |
Հեռավորությունը Ուրանից | 64 358,222 ± 0,048 կմ[1] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 64 358,222 ± 0,048 կմ[1] |
Էքսցենտրիսիտետ | 0,00066 ± 0,000087[1] |
Սիդերիկ պարբերություն | 0,493065490 ± 0,000000012 օր[1] |
Թեքվածություն | 0,06546 ± 0,040° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[1] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 150 × 74 × 74 կմ (53 ± 4 կմ)[2] |
Հասարակածային շառավիղ | 46,8 ± 4 կմ[2][3][4] |
Մակերևույթի մակերես | ~35 000 կմ² |
Ծավալ | ~632 000 կմ³ |
Զանգված | ~8,2 × 1017 կգ |
Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ ենթադրված[3] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,016 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | ~0,040 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն[2] |
Առանցքի թեքում | 0,0°[2] |
Ալբեդո | 0,08 ± 0,01[2] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | 64 Կ (−209 °C) |
Ջուլիետը պատկանում է Պորցիայի խմբին, որի մեջ նույնպես ներառված են Բիանկան, Կրեսսիդան, Դեզդեմոնան, Պորցիան, Ռոզալինդան, Կուպիդոնը, Բելինդան և Պերդիտան[7]։ Այս արբանյակները ունեն նման ուղեծրեր և ֆոտոմետրիկ առանձնահատկություններ[7]։ Բացի նրա ուղեծրից[1], ~50 կմ շառավղից[2], և 0,08 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[7] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։
Վոյաջեր-2 կայանի կատարած լուսանկարների վրա Ջուլիետը երևում է որպես երկարուկ մարմին, որի հիմնական առանցքը ուղղված է դեպի Ուրանը։ Ջուլիետի երկարության և լայնության հարաբերությունը կազմում է 0,5 ± 0,3[2]: Մակերևույթի գույնը գորշ է[2]։
Ջուլիետը կարող է բախվել Դեզդեմոնային մոտակա 100 միլիոն տարիների ընթացքում[8]։