Ջրաներկ
From Wikipedia, the free encyclopedia
Ջրաներկ (ֆր.՝ Aquarelle, իտալ.՝ acquarello), ներկ` բուսական սոսնձի հիմքով, որ լուծվում է ջրում և հեշտությամբ լվացվում նրանով։ Ջրաներկը նաև գեղանկարչական տեխնիկա է, որ կիրառում է այդ ներկերը։ Ստեղծվել է դեռևս մեր թվարկությունից առաջ, սակայն այն ավելի լայն տարածում է ստացել Վերածննդի դարաշրջանում։ Այն հանդիսանում է ամենահարմար և ամենամատչելի ներկանյութը գեղանկարչական աշխատանքներ կատարելու համար։ Այն թափանցիկ ներկանյութ է, հեշտությամբ լուծվում է ջրում։ Սրանով աշխատում են թղթի վրա։
Ջրաներկը միավորում է գեղանկարչության (տոնի հարստություն, ձևի կառուցվածք) ու գրաֆիկայի առանձնահատկությունները (պատկերի կառուցման գործում թղթի ակտիվ դեր, ռելիեֆային վրձնահարվածների բացակայություն)[1]։