Ռադամանտուս
From Wikipedia, the free encyclopedia
Ռադամանտուս, (հին հունարեն՝ Ῥαδάμανθυς,- հին հունական դիցաբանության մեջ համարվում է Զևսի և Եվրոպայի որդին[3], Մինոսի և Սարպեդոնի եղբայրը։ Համաձայն բանաստեղծ Կինեֆոնի, Ռադամանտուսը Հեփեստոսի, ով Տալի որդին էր, իսկ սա էլ Կրետեի որդին էր[4]։
Ռադամանտուս | |
---|---|
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Դիցաբանություն | Հունական |
Սեռ | արական |
Հայր | Զևս |
Մայր | Եվրոպա |
Եղբայր | Մինոս, Սարպեդոն |
Քույր/Եղբայր | Մինոս[1][2] և Սարպեդոն |
Ամուսին | Ալկեմնա |
Զավակներ | Էնոպիոն, Erythrus? և Gortys? |
Հատկանիշներ | Արդարադատ |
Rhadamanthus Վիքիպահեստում |
Ծնվել է Կրետեում, որտեղ ցլի կերպարանքով Զևսը փախցրեց Եվրոպային։ Կրետեի արքա Աստերիոնը, ամուսնանալով Եվրոպայի հետ, որդեգրեց նրա երեխաներին[5]։ Աստերիոնը մահացավ անժառանգ և նրանց թողեց իր իշխանությունը։ Ռադամանտուսը, հռչակված լինելով իր արդարությամբ՝ կրետացիներին օրենքներ տվեց[6][7]։
Համաձայն Ցեցի, նա սպանել է եղբորը և վտարվել։ Հայրենիքից վտարված լինելով[8], նա բնակություն է հաստատել Օկալեում, որը Բեոթիայում էր, և ամուսնացել է Հերակլեսի մոր՝ Ամֆիտրիոնի այրի Ալկեմնայի հետ[9][10]։ Նրա որդիներն են Գորտինը և Էրիիթրեան[4]։
Մահից հետո, նա իր արդարության համար Մինոսի և Էակոսի հետ դարձել է դատավոր անդրշիրիմյան աշխարհում - Հադեսի հետ[11][12]։ (Մեկ այլ վարկածով - Էլիզեայում Քրոնոսի հետ[10][13].) Ապրում է Ելիսեյան դաշտերում կամ Օրհնյալների կղզիներում։ Ըստ Հոմերոսի, կապված է ֆեակների հետ, բայց պարզ չէ՝ ինչպես[14]։
Նրա հրահանգները ուրվագծված են Հեսիոդոսի պոեմում («Մեծ չարչարանքներ»)։ Կրետեի նույնանուն ողբերգության գործող անձն է։ Նրա անունը դարձել է խիստ դատավորի անվանական[15]։
Համաձայն պատմաբան Էֆորիոսի, եսել է անգամ հին Ռադամանտուս, ով առաջինն է միավորել Կրետեի քաղաքները և քաղաքակրթել այն, հաստատել կանոններ, սահմանելով դրանք, ինչպես ինքն է ասում՝ ստացած Զևսից։ Իսկ Մինոսը, ապրելով ավելի ուշ, ընդօրինակել է նրան[16]։