Ռազմիկ (թերթ, Պլովդիվ)
թերթ / From Wikipedia, the free encyclopedia
«Ռազմիկ», 1905-1908 թվականներին Պլովդիվ քաղաքում Ռուբեն Զարդարյանի խմբագրությամբ լույս տեսնող թերթ։ Շարունակում է լույս տեսել 1937 թվականի փետրվարի 7-ից մինչև 1944 թվականի մարտի 4-ը Պլովդիվ քաղաքում Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի և Ներսես Աստվածատուրյանի խմբագրությամբ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռազմիկ (այլ կիրառումներ)
Ռազմիկ | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | հոկտեմբերի 15, 1905 |
Երկիր | Բուլղարիա |
Գրասենյակ | Պլովդիվ, Բուլղարիա |
Լուծարվել է | մարտի 21, 1909 |
Թերթի անդրանիկ համարի առաջնորդողում ասվում է, որ այն լինելու է դարասկզբին Ռուբեն Զարդարյանի խմբագրությամբ Պլովդիվում 1905-1908 թվականներին լույս տեսած նույնաուն պարբերականի ավանդույթների շարունակողը, հիմնական նպատակ ունենալով՝ «դաստիարակիչ խոսքի տնությամբ ոգիները բոցավառել ա՛յն օրվան կարոտով, երբ մեր կյանքին մեջ հոռետեսությունը, նվաստությունը և մանրուքի հոգևոր խեղճությունը տեղի կուտան Հայաստանի համար աշխատելու և մեռնելու կամքին, երբ մեր ցեղի աչքերուն մեջ կրկին կփայլատակեն հերոսական երկունքի և մեծագործության հին ոգին և կրակը»[1]։
Թերթի հավաքածուն պահվում է Պլովդիվի Իվան Վազովի անվան գրադարանում[2] (en)։