Ռամշտայն
ռոք խումբ / From Wikipedia, the free encyclopedia
Rammstein (ՄՀԱ (գերմ.)՝ [ˈʀamʃtaɪ̯n]), գերմանական ռոք խումբ է, կազմավորվել է 1994 թվականին։ Խմբի ոճը կարելի է բնութագրել որպես Neue Deutsche Härte, ինչը բառացի նշանակում է՝ Նոր գերմանական կոշտություն։ Չնայած այն փաստին, որ գրեթե բոլոր երգերի տեքստերը գրված են գերմաներեն, խումբը շատ հայտնի է նաև Գերմանիայից դուրս, այդ թվում և ԱՄՆ-ում։ «Reise, Reise» ալբոմից հետո նրանք դարձել են բոլոր ժամանակների ամենահայտնի գերմանական խումբը։ 2009 թվականի տվյալներով ամբողջ աշխարհում վաճառվել է 15 միլիոն ձայնասկավառակ։ Նրանց կենդանի համերգները լի են շքեղ հրավառություններով, լուսային էֆեկտներով, ինչը շոուին տալիս է անկրկնելի տեսք։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Ռամշտայն, Հիմնական տվյալներ ...
Ռամշտայն | |
---|---|
Ռամշտայնի «Engel» երգը Նյու Յորքի Madison Square Garden համալիրում, 2010 | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Բեռլին, Գերմանիա |
Ժանրեր | Neue Deutsche Härte Tanz-Metal |
Գործունեություն | 1994 – ներկա |
Լեյբլ | Motor Music Republic Records Slash Records Universal Music Group |
Կապված | Emigrate Feeling B First Arsch |
Պարգևներ | |
Կայք | rammstein.de |
Անդամներ | |
Թիլլ Լինդեման Ռիխարդ Քրուսպե Պաուլ Լանդերս Օլիվեր Ռիդել Քրիստոֆ Դում Շնայդեր Քրիստիան Լորենց | |
Rammstein Վիքիպահեստում |
Փակել