From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Ֆրեդ Հեք (անգլ.՝ Richard Fred Heck, օգոստոսի 15, 1931[1][2][3], Սփրինգֆիլդ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5][6] - հոկտեմբերի 9, 2015[7][8], Մանիլա, Ֆիլիպիններ[7][14]), նորագույն ժամանակների ամերիկացի քիմիկոս։ Լայն ճանաչում է ձեոք բերել իր անունը կրող քիմիական ռեակցիայի՝ Հեքի ռեակցիայի շնորհիվ, որի համար նրան 2010 թվականին շնորհվել է Նոբելյան մրցանակ[15]։ Այդ օրգանական քիմիական ռեակցիայի էությունն այն է, որ paládium(0) տարրը օգտագործվում է որպես կատալիզատոր ածխաջրածինների հալոգենածանցյալների և ալկենների միացություններ ստանալու համար, որոնք կարող են օգտագործվել ինչպես դեղագործության մեջ՝ քաղցկեղի դեմ պայքարելու նպատակով, այնպես էլ՝ համակարգչային տեխնիկայում՝ բարակ էկրաններ ստեղծելու համար։
Ռիչարդ Հեք անգլ.՝ Richard F. Hec | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1931[1][2][3] Սփրինգֆիլդ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5][6] |
Մահացել է | հոկտեմբերի 9, 2015[7][8] (84 տարեկան) Մանիլա, Ֆիլիպիններ[7] |
Գերեզման | Holy Cross Memorial Park[9] |
Բնակության վայր(եր) | Quezon City? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | քիմիկոս և հետազոտող |
Հաստատություն(ներ) | Դելավերի համալսարան և De La Salle University? |
Գործունեության ոլորտ | քիմիա |
Ալմա մատեր | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Դելավերի համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[10] |
Գիտական ղեկավար | Saul Winstein? |
Պարգևներ | |
Richard Fred Heck Վիքիպահեստում |
Ծնվել է 1931 թվականին, ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում, քիմիկոսի ընտանիքում։ 1952 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանը։ Հենց այդտեղ էլ երկու տարի անց պաշտպանել է իր գիտական ատենախոսությունը և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ Աշխատանքային գործունեությունն սկսել է Շվեյցարիայում՝ Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցում, այնուհետև աշխատանքի է անցել իր հարազատ բուհում՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանում։ 1957 թվականից պաշտոն է զբաղեցրել Hercules co ընկերությունում, որտեղ աչքի ընկնելով՝ 1971 թվականին հրավիրվել է Դելավերի համալսարան և աշխատել մինչև 1989 թ. կենսաթոշակի անցնելը։ Կյանքի վերջին տարիներն անց է կացրել ֆիլիպինյան Քեսոն Սիթի քաղաքում (կինը ֆիլիպինուհի էր)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.