Ռիչարդ Մարքս
From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Նոել Մարքս (անգլ.՝ Richard Noel Marx, սեպտեմբերի 16, 1963(1963-09-16)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), արդի ամերիկյան փոփ-ռոք երգիչ, հեղինակ, կատարող, պրոդյուսեր։ Ավելի հայտնի է որպես ռոմանտիկ թեմաներով ստեղծագործությունների հեղինակ, կատարող և պրոդյուսեր։
Ռիչարդ Մարքս | |
---|---|
Բնօրինակ անուն | Richard Marx |
Ի ծնե անուն | Ռիչարդ Նոել Մարքս |
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1963 Չիկագո, Իլինոյս |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ, սոֆթ ռոք, R&B |
Մասնագիտություն | երգիչ, երգահան, կատարող, երաժշտական պրոդյուսեր |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ, ստեղնաշարային գործիքներ, դաշնամուր, երգեհոն, կիթառ |
Լեյբլ | Capitol, EMI, Manhattan, Signal 21, Zanzibar |
Կրթություն | North Shore Country Day School? |
Ամուսին | Սինթիա Ռոդես |
Կայք | richardmarx.com |
Richard Marx Վիքիպահեստում |
1980-ականների կեսերին Մարքսին հրավիրել էին ունկնդրելու այնպիսի երաժիշտերի, ինչպիսիք են՝ Մադոննան և Ուիթնի Հյուսթոնը։ Նա ձայնակցել է Լայոնել Ռիչիին նրա «All Night Long» (1984) հիթի ձայնագրման ժամանակ։ Հենց այդ ժամանակվանից սկսած, սկսել է գրել իր երգերը, որոնք սկզբում կատարվում էին Chicago խմբի և Քենի Ռոջերսի կողմից։
1987 թվականին վերջապես հրապարակվում է Մարքսի դեբյուտային ալբոմը։ Նա սկսնակ երգչին դարձրեց սուպեր աստղ և շատ կարճ ժամանակաշրջանում նրա երեք՝ «Hold On to the Nights», «Satisfied» և «Right Here Waiting» ստեղծագործությունները գլխավորեցին Billboard Hot 100 ամերիկյան չարթը։
1990-ական թվականներին դադարեց զբաղվել սոլո կարիերայով և սկսեց երգեր գրել այլ ճանաչված երաժիշտների համար։ Նա Սառա Բրայթմանի համար գրեց «The Last Words You Said» երգը, որը հենց ինքը կատարեց Սառայի հետ 1999 թվականին։ Ինչպես նաև գրեց «To Where You Are» երաժշտությունը Ջոշ Գրոբանի համար (2000)։
1989 թվականի հունվարի 8-ին Մարքսը ամուսնացել է երգչուհի, դերասանուհիմ պարուհի Սինտի Ռոդեսի հետ, ով նրան պարգևել է երեք որդի՝ Բրենդոնը (1990) Լուկասը (1992 )և Ջեսին (1994)։ Ընտանիքը ապրում է Իլինոյս շրջանում, Չիկագոյում։
Գրեմմիի 46-րդ մրցանակաբաշխության ժամանակ Մարքսը հաղթեց «տարվա երգ» անվանակարգում, Լյուտեր Վանդրոսի համար գրված «To Where You Are» երգով։