![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f3/Roanne_Vue_du_Ciel.jpg/640px-Roanne_Vue_du_Ciel.jpg&w=640&q=50)
Ռոան
From Wikipedia, the free encyclopedia
Ռոան (ֆր.՝ Roanne), քաղաք Ֆրանսիայի կենտրոնական մասում՝ Լուար դեպարտամենտում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Լուար գետի ափին, Լիոն քաղաքից մոտավորապես 80 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Զբաղեցնում է 16,12 քառակուսի կիլոմետր տարածք։ 2009 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 36,1 հազար։ Քաղաքում գործում է հիշարժան մի թանգարան՝ Ժոզեֆ Դեշելետի անվան գեղարվեստի և հնագիտության թանգարանը (Musée des Beaux-arts et d'Archéologie Joseph-Déchelette French), որը համբավվել է հին եգիպտական արտեֆակտների հարուստ հավաքածուով։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ռոան | |||
ֆր.՝ Roanne[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 16,12 կմ² | ||
ԲԾՄ | 269 մետր | ||
Բնակչություն | ▲34 762 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 42300[3] | ||
Պաշտոնական կայք | aggloroanne.fr(ֆր.) | ||
| |||
Գալլա-հռոմեական ժամանակներում բնակավայրն անվանվել է Ռոդումնա (Rodumna): Միջնադարում պատկանել է Ֆորեզի կոմսերին։ XVI դարում դարձել է Գուֆյե ազնվականական տոհմի տիրույթը, այդ կապակցությամբ արքայի հրամանագրով ստացել է հերցոգության (դքսության) կարգավիճակ։ Պատմա-մշակութային հուշարձաններից քաղաքում պահպանվել են ամրոցի դոնժոնը (12-րդ դար), Մատել պալատը (16-րդ դար)։
Ռոանը բուռն զարգացում է ապրել Ֆրանսիայի միավորումից հետո՝ դառնալով ուղևորների ու բեռների փոխադրման կարևոր հանգույց Փաևիզից Միջերկրական ծով տանող ճանապարհին։ Այսօր էլ քաղաքում խաչվում են մի շարք երկաթգծեր ու ավտոմայրուղիներ։ Կարևոր դեր է խաղում նաև գետային նավահանգիստը։