From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Աբելա (մալթ.՝ Robert Abela, դեկտեմբերի 7, 1977[1][2], Սիլեմա), մալթացի իրավաբան և քաղաքական գործիչ[4]։ Մալթայի վարչապետը 2020 թվականի հունվարի 13-ից[5]։
Ռոբերտ Աբելա | |
Կուսակցություն՝ | Մալթայի աշխատավորների կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մալթայի համալսարան և Ալոյսիուսի վարժարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծննդյան օր | դեկտեմբերի 7, 1977[1][2] (46 տարեկան) |
Ծննդավայր | Սիլեմա |
Քաղաքացիություն | Մալթա |
Հայր | Ջորջ Աբելա[3] |
Մայր | Margaret Abela? |
Ամուսին | Lydia Abela Zerafa? |
Ծնվել է Մալթայի նախկին նախագահ Ջորջ Աբելայի և նրա կնոջ՝ Մարգարեթի ընտանիքում[6]։
Աբելան իրավագիտություն է ուսումնասիրել Մալթայի համալսարանում, որտեղ հանդիպել է իր ապագա կնոջը՝ Լիդիային։ Նա աշխատել է Abela Advocates ընտանեկան իրավաբանական ընկերությունում, որը մասնագիտանում է աշխատանքային իրավունքի ոլորտում[7]։
2017 թվականին ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ[8]։ Եղել է վարչապետ Ջոզեֆ Մուսկատի իրավաբանական խորհրդականը[7]։
2008 թվականին նա ամուսնացել Է Լեյբորիստական կուսակցության գործադիր կոմիտեի քարտուղար Լիդիա Աբելի հետ։ 2012 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Ջորջիա Մեյը[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.