Ռոբերտ Օփենհայմեր (անգլ.՝ Julius Robert Oppenheimer, ապրիլի 22, 1904(1904-04-22)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - փետրվարի 18, 1967(1967-02-18)[5][1][2][…], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[5]), ազգությամբ հրեա ամերիկացի ֆիզիկոս։

Արագ փաստեր Ռոբերտ ՕփենհայմերRobert Oppenheimer, Ծնվել է ...
Ռոբերտ Օփենհայմեր
Robert Oppenheimer
Thumb
Ծնվել էապրիլի 22, 1904(1904-04-22)[1][2][3][…]
Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էփետրվարի 18, 1967(1967-02-18)[5][1][2][…] (62 տարեկան)
Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[5]
բնական մահով[6]
Բնակության վայր(եր)Փրինսթոն[7], Լոս Ալամոս[8], Բերկլի[9], Նյու Յորք[10], Գյոթինգեն[11] և Քեմբրիջ[12]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան, ճարտարագետ, միջուկային ֆիզիկոս, արվեստի կոլեկցիոներ, համալսարանի դասախոս, science administrator և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Քեմբրիջի համալսարան, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Մանհեթթենյան նախագիծ և Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ
Գործունեության ոլորտapplied physics?, տեսական ֆիզիկա և Միջուկային ֆիզիկա
Պաշտոն(ներ)տնօրեն և տնօրեն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Phi Beta Kappa և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան[13], Կավենդիշ լաբորատորիա, Ֆիլդսթոնի էթիկական-մշակութային դպրոց, Հիսուսի քոլեջ, Հարվարդի քոլեջ, Քեմբրիջի համալսարան և Գյոթինգենի համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և փիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][14], ֆրանսերեն, գերմաներեն, լատիներեն, հունարեն, սանսկրիտ և հոլանդերեն
Գիտական ղեկավարՄաքս Բոռն[15]
Եղել է գիտական ղեկավարԴեվիդ Բոմ[16], Սեմյուել Օլդերսոն[17], Ռոբերտ Քրիստի[18], Սիդնի Դանցոֆ[19][20], Stan Frankel?[21], Ուիլիս Լամբ[22], Հարոլդ Լյուիս[23], Ֆիլիպ Մոռիսոն[24], Բերնարդ Պետերս[25], Ռոբերտ Սերբեր[26], Հարտլանդ Սնայդեր[27], Ջորջ Վոլկոֆ[28], Հարվի Հոլ[29], Մելբա Ֆիլիպս[30], Ջոզեֆ Ուայնբերգ[25], Սիգֆրեդ Ադոլֆ Վուտհույսեն, Arnold Nordsieck?, Leslie Lawrance Foldy?[20] և Eldred C. Nelson?
Հայտնի աշակերտներԴեվիդ Բոմ, Ուիլիս Լամբ, Ֆիլիպ Մոռիսոն, Հարտլանդ Սնայդեր, Ջորջ Վոլկոֆ և Մելբա Ֆիլիպս
Պարգևներ
Ամուսին(ներ)Քեթրին Օփենհայմեր
Երեխա(ներ)Peter Oppenheimer? և Թոնի Օփենհայմեր
Ստորագրություն
Thumb
 J. Robert Oppenheimer Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Օպենհեյմերը 1925 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը, 1925-1926 թվականներին գիտելիքները կատարելագործել Քեմբրիջի, 1927 թվականին՝ Գյոթինգենի համալսարաններում։ 1929-1947 թվականներին աշխատել է Կալիֆոռնիայի համալսարանում ու տեխնոլոգիական ինստիտուտում, 1936 թվականից՝ պրոֆեսոր։

1939-1945 թվականներին Օպենհեյմերը ղեկավարել է ԱՄՆ-ում ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները. 1943-1945 թվականներին գլխավորել է Լոս Ալամոսի գիտական լաբորատորիան։ 1946-1952 թվականներին նա եղել է նաև ԱՄՆ-ի ատոմային էներգիայի հանձնաժողովի գլխավոր խորհրդատվական կոմիտեի նախագահը։ 1947-1966 թվականներին Փրինսթոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի տնօրենն էր։

Ջրածնային ռումբի ստեղծման դեմ հասարակական ելույթների և ատոմային էներգիան միայն խաղաղ նպատակներով օգտագործելու կոչերի համար 1953 թվականին Օպենհեյմերը զրկվել է բոլոր պաշտոններից, ԱՄՆ-ի կառավարության կողմից մեղադրվել «անօրինապահ լինելու» մեջ, արգելվել է նրա մասնակցությունը գաղտնի աշխատանքներին։

Օպենհեյմերը մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների անդամ էր, 1948 թվականից՝ նաև Ամերիկյան ֆիզիկական ընկերության նախագահ։

Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային, քվանտային մեխանիկային, իզոտոպների բաժանման, տիեզերական ճառագայթների, տարրական մասնիկների ֆիզիկային, տեսական աստղաֆիզիկային։

Մշակել է երկատոմ մոլեկուլի կառույցի տեսությունը, բացահայտել գամմա-ճառագայթներում զույգերի առաջացման մեխանիզմը, զարգացրել միջուկները դեյտրոններով ռմբահարելուց առաջացող շարժընթացների տեսությունը։

Ամերիկացի ֆիզիկոս Մ. Ֆիլիպսի հետ Օպենհեյմերը մշակել է խզվող միջուկային ռեակցիաների տեսությունը (Օպենհեյմեր-Ֆիլիպսի ռեակցիաներ), ուսումնասիրել գամմա-ճառագայթների ներքին փոխարկումը (կոնվերսիա), պարզել այդ ճառագայթներում զույգերի առաջացման մեխանիզմը, մշակել տիեզերական հեղեղների կասկադային տեսությունը։

Օպենհեյմերի մի շարք ուսումնասիրություններ վերաբերում են նեյտրոնային աստղերի մոդելների հաշվարկներին։ Նա կանխագուշակել է նաև «սև խոռոչների» գոյությունը։

Աղբյուրներ

  • Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, էջ 529։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.