Ռոմա ՖԱ
From Wikipedia, the free encyclopedia
«Ռոմա» կամ «Ռոմայի Սպորտային Միություն» (իտալ.՝ Associazione Sportiva Roma SpA), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ՝ տեղակայված Հռոմ քաղաքում։ Ակումբը հիմնադրվել է 1927 թվականին Իտալո Ֆոսկիի կողմից[1]։ Նույն թվականից հանդես է գալիս իտալական A Սերիայում։ Ռոման մասնակցել է Սերիա A-ի բոլոր առաջնություններին, բացառությամբ 1951/52 մրցաշրջանը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոմա ՖԱ (այլ կիրառումներ)
Ռոմա | ||||
Ամբողջական անուն | Associazione Sportiva Roma SpA Ռոմայի Սպորտային Միություն | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Giallorossi (Դեղնա-կարմիրներ) La Maggica (Հեքիաթային) Lupi (Գայլեր) | |||
Գույներ | դեղին-կարմիր | |||
Հիմնադրում | Հունիսի 7, 1927 թ. | |||
Երկիր | Իտալիա | |||
Քաղաք | Հռոմ | |||
Մարզադաշտ | Հռոմի Օլիմպիական մարզադաշտ | |||
Տարողունակություն | 72,698 | |||
Նախագահ | Դեն Ֆրիդկին | |||
Մարզիչ | Ժոզե Մոուրինյո | |||
Ավագ | Լորենցո Պելեգրինի | |||
Կայք | ||||
Լիգա | Սերիա A | |||
2021-22 | 6-րդ | |||
|
Ռոման 3 անգամ նվաճել է իտալական Սերիա A-ի չեմպիոնի կոչումը՝ առաջին անգամ 1941/42, հետո 1982/83 և վերջին անգամ 2000/01 մրցաշրջաններում, ինչպես նաև 9 անգամ նվաճել է Իտալայի գավաթը՝ Կոպպա Իտալիան և 2 անգամ Իտալիայի սուպերգավաթը՝ Սուպերկոպպա Իտալիան։ Եվրոպական մրցասպարեզում 1960/61 թվականներին Ռոման հաղթել է Կոպպա Ֆիերեն՝ ներկայիս Եվրոպայի լիգան, ինչպես նաև Անգլո-իտալական գավաթը 1971/72 թվականներին։ 1983/84 թվականներին մոտ էր առաջին անգամ նվաճելու Չեմպիոնների գավաթը (ներկայիս Չեմպիոնների Լիգան). եզրափակիչում Ռոման հանդիպեց Լիվերպուլի հետ, հիմնական ժամանակը ավարտվեց 1։1 հաշվով, 11 մետրանոց հարվածներն ավելի դիպուկ իրացրեցին անգլիացիները։
Ռոման տնային հանդիպումներն անցկացնում է Հռոմի Օլիմպիական մարզադաշտում, այն համարվում է նաև Լացիոյի տնային մարզադաշտը։ Մարզադաշտը տեղավորում է 72,698 հանդիսական. այս ցուցանիշով նա Իտալիայում երկրորդն է, զիջում է միայն Միլանի Սան Սիրո (Ջուզեպպե Մեացա) մարզադաշտին։ 2009 թվականի սեպտեմբերին ակումբը պլանավորեց Հռոմի արևմուտքում կառուցել 55,000 հանդիսական տեղավորող մարզադաշտ, որը կհամապատասխանի անգլիական ոճին[2], ինչը հնարավորություն կտա երկրպագուներին ավելի մոտ լինելու խաղադաշտին։ Արդեն 2011 թվականի սեպտեմբերին Ռոմայի նորանշանակ նախագահ Թոմաս ԴիԲենեդետտոն համաձայնության եկավ Հռոմի քաղաքապետ Ջիաննի Ալեմանոյի հետ մարզադաշտի կառուցման վերաբերյալ։ Վերջինիս կառուցումը կավարտվի 2014 թվականին[3]։
La Roma non si discute, si ama. (Ռոմային չեն քննարկում, Ռոմային սիրում են)[4]։ |