հայ պետական, քաղաքական և կուսակցական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյան (օգոստոսի 26, 1979, Չինարի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական, քաղաքական և կուսակցական գործիչ։ Հայաստանի Կոտայքի նախկին մարզպետ[1]։ Հայաստանի շրջակա միջավայրի նախկին նախարար[2] (2020-2021)։ Հայաստանի պետական վերահսկողության ծառայության պետ (2021 թվականի դեկտեմբերի 9-ից)։ Մասնագիտությամբ՝ երկրաբան։ Մինչ Հայաստանի Կոտայքի մարզպետի պաշտոնը ստանձնելը երկար տարիներ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ տեղական և միջազգային կազմակերպություններում։
Ռոմանոս Պետրոսյան | ||
| ||
---|---|---|
2020 թվականի հուլիսի 30-ից - 2021 թվականի դեկտեմբերի 9 | ||
| ||
01.06.2018 - 30.07.2020 | ||
| ||
2021 թվականի դեկտեմբերի 9-ից | ||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | օգոստոսի 26, 1979 (44 տարեկան) | |
Ծննդավայր | Չինարի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | Հայաստան | |
Ամուսին | Արմինե Պետրոսյան | |
Զավակներ | Վանիկ Պետրոսյան, Ադել Պետրոսյան |
1996 թվականին ընդունվել և 2003 թվականին ավարտել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» մասնագիտությամբ։
2003-2006 թվականներին աշխատել է Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում (ՄՊՍԿ)՝ որպես ուսումնական նախագծի ղեկավար։ 2006 թվականին կարճաժամկետ պաշտոնավարել է որպես տնտեսագետ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում»։ 2006-2007 թվականներին աշխատել է «Հայր և որդի Երիցյաններ» ընկերությունում։ 2007-2008 թվականներին Մոսկվայի «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնի անդամ է եղել։ 2009-2014 թվականներին «Օրանժ Արմենիա» ՓԲԸ գլխամասային վաճառքի գրասենյակում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 2015-2016 թվականներին եղել է «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգի Կոմերցիոն բաժնի ղեկավար, 2017-2018 թվականներին՝ «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ տնօրեն։
Հայաստանի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն է անցել 1999-2001 թվականներին։
2013 թվականից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ է[3]։ 2015 թվականի մայիսի 30-ին ՔՊԿ հիմնադիր համաժողովին ընտրվել է կուսակցության վարչության անդամ։ 2016 թվականի հոկտեմբերի 30-ին ՔՊԿ 2-րդ համաժողովին վերընտրվել է Վարչության կազմում։ 2017 թվականին «Ելք» դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում[4]` ստանալով 924 ձայն։
2018 թվականին մասնակցել է Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիից դեպի Երևան իրականացրած քայլարշավին։ Կարճ ժամանակահատվածում նախաձեռնությունը վերածվում է Հանրապետական Հայաստանի պատմության մեջ քանակապես անգերազանցելի համարվող ժողովրդական շարժման՝ ընդգրկելով հասարակության ամենատարբեր շերտերը։ Գործողությունների արդյունքում 2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։ Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվում է Հայաստանի վարչապետ, և նախկին իշխանություններին վերջնականապես տապալելու գործընթացում նոր պետական գործիչներ նշանակում նաև Հայաստանի մարզերում։ 2018 թվականի հունիսի 1-ին Ռոմանոս Պետրոսյանը նշանակվում է Հայաստանի Կոտայքի մարզի մարզպետ։
ՔՊԿ Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է։ 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին Իմ քայլը դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում[5]։ Ստանալով 20,934 ձայն` անցել է խորհրդարան, սակայն հրաժարվել է մանդատից` պահպանելով Կոտայքի մարզպետի պաշտոնը։ 1997 թվականից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերպության անդամ։
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[6][7][8][9][10][11]։ 2019 թվականի հունիսին ակտիվ մասնակցել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններին Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված Գրիգորի Գուլյանի քարոզարշավին, ընտրությունների ընթացքում եղել է նաև նրա վստահված անձը[12]։ Ընտրություններում Վահագն Գևորգյանի հաղթանակից հետո, ընտրությունները որակել է, որպես քրեաօլիգարխիկ պանյատներով պատգամավորի հաղթանակ քաղաքացու նկատմամբ[13]։
2020 թվականի հուլիսի 30-ին Հայաստանի կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Կոտայքի մարզպետի պաշտոնից։
2020 թվականի հուլիսի 30-ին Հայաստանի վարչապետի առաջարկությամբ Հայաստանի նախագահը Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար։
2021 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակվել է Հայաստանի պետական վերահսկողության ծառայության պետ։
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։ Կինն Արմինե Ռոբերտի Պետրոսյանն է (ծնված՝ 1985 թվականի մայիսի 10-ին), որդին՝ Վանիկ Ռոմանոսի Պետրոսյանը (ծնված՝ 2006 թվականի հոկտեմբերի 16-ին), դուստրը՝ Ադել Ռոմանոսի Պետրոսյանը (ծնված՝ 2014 թվականի հունվարի 2-ին)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.